Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 10.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 10 464 տոննա փայլաթիթեղ: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 10.3%-ով:
Միևնույն ժամանակ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալներն աճել են 3 անգամ և կազմել 9 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրության ծավալներն աճել են 29.1%-ով և կազմել 3 496 տոննա: