ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 16/07/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.84 դրամով և կազմել 479.25 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.63 դրամով և կազմել 522.53 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 8.42 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.31 դրամով և կազմել 748.35 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 122.82 դրամով և կազմել 17679.42 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.98 դրամով և կազմել 230.05 դրամ: Պլատինի գինը նվազել է 141.67 դրամով և կազմել 15701.00 դրամ: