Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ Ֆինանասների նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության համագործակցության հեռանկարները
19/08/2015 22:51
Կիսվել

ՀՀ Ֆինանասների նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության համագործակցության հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության վերջին տարիների համագործակցությունն հիմնականում ուղղված է Հայաստանում հարկային վարչարարության և օրենսդրության բարելավմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը: Հաշվի առնելով այն հանագամանքը, որ մեր երկրում հարկային վարչարարության բարեփոխումներով վերջին 5 տարիներին ընդգծված առաջընթաց է արձանագրվել, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 19-ին Ֆինանսների փոխնախարարներ Արմեն Ալավերդյանի և Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունում ծանոթացել է վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին: Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի, խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին: Իրականացված միջոցառումների արդյունքում տարեցտարի աճել է էլեկտրոնային ծառայություններից օգտվողների քանակը: «Եթե 2011-ին հարկ վճարողների ընդամենը 7 տոկոսն էր Էլեկտրոնային եղանակով ներկայացնում հաշվարկ-հաշվետվություններ, ապա 2015-ին ցուցանիշը հասել է 95 տոկոսի: Այսօր բոլոր հարկային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, իսկ 2016-ից հարկային հաշիվ չհամարվող մնացած փաստաթղթերը նույնպես դուրս կգրվեն էլեկտրոնային եղանակով, ինչը նշանակում է` ևս մեկ քայլ ուղղված հարկային մարմին-հարկ վճարողների շփման նվազեցմանը: Միաժամանակ հաշվարկային փաստաթղթերի ամբողջական էլեկտրոնայնացումը թույլ կտա կրճատելու հարկային ստուգումների հաճախականությունը»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը. «Բավականին տպավորված եմ հարկային վարչարարության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքներով: Հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ»: ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրականացվում է հստակ ռազմավարությամբ. «Մենք շարունակելու ենք հարկ վճարողներին մատուցել բազմակողմանի ծառայություններ: Բարեփոխումների նպատակն է` աջակցել տնտեսվարողներին ցանկացած վայրից և ցանկացած պահի ավելի արագ ուղարկել հարկային հաշվետվություններ և կատարել վճարումներ»: Այնուհետև տեղի է ունեցել շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել է նախարարությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես գործող էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղկացուցիչ մասերը` հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման, «մեկ պատուհան» սկզբունքով հարկ վճարողների հաշվառման, էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման, Նոր սերնդի ՀԴՄ-ների, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը: Անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված աշխատանքներին, այդ թվում` աշխատակիցների անձնավորված հաշվառման համակարգի ներդրմանը: Ներկայացվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա անելիքները, մասնավորապես մեկ գանձապետական հաշվի գաղափարը, հարկերի էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի ներդրումը, երրորդ անձանցից ստացված տեղեկատվության մշակման համակարգի զարգացման հեռանկարը: Այցի շրջանակում ԱՄՆ դեսպանը շրջել է նաև Ֆինանսների նախարարության նորակառույց սերվերային կենտրոնում, որը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` համաձայն ժամանակակից տեխնիկական և անվտանգության պահանջների: Իսկ Հարկ վճարողների սպասարկման կենտրոնում ծանոթացել է սպասարկման առանձնահատկություններին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11