Ֆինանսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Յունիբանկն IPO է իրականացնում
03/09/2015 10:42
Կիսվել

Յունիբանկն IPO է իրականացնում

«Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից: Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես կգա «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, Յունիբանկի կողմից հրապարակվել է 14.07.2015թ.-ին: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքում (www.unibank.am):

Բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու և բաժնետոմսեր թողարկելու  որոշումը պայմանավորված է Յունիբանկի զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Այն համապատասխանում է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին և   կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը: Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ,  ընդհանուր կապիտալը`  20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀ դրամ: Բանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 271 000-ը:

Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, հասարակության և ներդրողների վստահությունը փաստում են, որ հանրային, «ժողովրդական» բանկ դառնալը «Յունիբանկի» համար ժամանակի հրամայականն է: IPO-ի միջոցով ներգարվված լրացուցիչ միջոցները Յունիբանկն  ուղղելու է իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների` մանրածախ բիզնեսի հետագա զարգացմանը և ՓՄՁ-ների հետ աշխատանքի ընդլայնմանը:

Այսօր բանկի որակյալ զարգացման հիմքը հաճախորդամետ քաղաքականությունն է, ինչով էլ պայմանավորված Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բիզնես գործընթացների ավտոմատացմանը և  սպասարկման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Յունիբանկը Հայաստանում առաջիններից մեկը գործարկեց Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգը, որը մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» իննովացիոն ընկերության կողմից: 2013-2015թթ. «վարկային կոնվեյերի» միջոցով մշակվել է 500 000 վարկային հայտ: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվում է մեկ րոպեում: Այս տարի բանկն ամբողջությամբ  ավտոմատացրեց նաև բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվության ուղղությունները:

2015թ.-ի օգոստոսին Յունիբանկն հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները:

Անհատական բանկային սպասարկման ուղղության զարգացման նպատակով, այս տարի Յունիբանկը բացեց Privé մասնաճյուղը և հաճախորդներին առաջարկեց կապիտալի կառավարման, արդյունավետ ֆինանսական պլանավորման և ներդրումային ռազմավարության մշակման ծառայություններ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:

Վարկավորման ծրագրի շրջանակներում Յունիբանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ:

Նշենք նաև, որ Յունիբանկը դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6