Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
«Յունիբանկը» ճանաչվեց Հայաստանի ժողովրդական բանկ
26/10/2015 15:29
Կիսվել

«Յունիբանկը» ճանաչվեց Հայաստանի ժողովրդական բանկ

2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ   «ՄԵՐԿՈՒՐԻ»  ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակների արժանացան տնտեսության տարբեր   ոլորտներում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեղող ընկերությունները։ «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում: Մրցանակը և պատվոգիրը «Յունիբանկին» հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գնահատելով անցած ճանապարհը, վստահորեն կարելի է ասել, որ «Յունիբանկը» գործունեության 14 տարիների ընթացքում դարձավ հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և գրանցեց նշանակալի արդյունքներ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: «Յունիբանկը» մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ: Այսօր «Յունիբանկը» հնարավորություն է տալիս իր հաճախորդներին սպասարկվել` ոչ միայն այցելելով բանկի 45 մասնաճյուղերից և 50 պրոմո կետերից մեկը, այլ նաև գործարքներ կատարել ինքնուրույն` ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների միջոցով: Օրինակ, տերմինալներով կարելի է կատարել վարկի մարում, հաշվի համալրում կամ կոմունալ վճարումներ:

«Յունիբանկը ճանաչվեց Հայաստանի լավագույն ժողովրդական բանկ, ինչը մեկ անգամ ևս փաստում է բանկի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին: Շնորհակալ ենք հասարակությանը նման բարձր գնահատականի համար:  Այսօր Յունիբանկը սպասարկում է մոտ 300 հազար հաճախորդի, ապառիկ և կանխիկ վարկերի ծավալով զբաղեցնում առաջատար դիրքերեր, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով՝ լավագույն հնգյակում է», – լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Յունիբանկի» Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը:

Որպես իրական ժողովրդական բանկ` «Յունիբանկն» այս տարի հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին դառնալ նաև բանկի բաժնետեր: Առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով բանկն իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Շուկայի դրական արձագանքը և հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին:

«Մենք հնարավորություն ենք տալիս մեր հասարակությանը, այդ թվում` նաև մեր հաճախորդներին դառնալու Յունիբանկի բաժնետեր և միասին մասնակցելու բանկի զարգացման ռազմավարությանն ու կառավարմանը: Սա է իրական ժողովրդական բանկի գաղափարը», – նշեց Գոհար Գրիգորյանը: 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21