Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 27/10/15
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 27-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սահմանվել է ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության իրականացման հատուկ կարգ և վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոնները, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջը: Լրացումներ են կատարվել «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում:
Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրված «F5» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույտվությունը: