Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 103.89+3.39 WTI - 98.71+3.37
COMEX:  GOLD - 5052.50-1.24 SILVER - 80.91-4.44
COMEX:  PLATINUM - 2042.10-5.01
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.71+0.20 EUR/GBP - 1.1416-0.77
FOREX:  EUR/USD - 1.1416-0.77 GBP/USD - 1.3222-0.88
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
ԱԺ-ում շարունակվել են Բյուջե 2016-ի նախագծի վերաբերյալ քննարկումները
03/11/2015 19:38
Կիսվել

ԱԺ-ում շարունակվել են Բյուջե 2016-ի նախագծի վերաբերյալ քննարկումները

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 3-ին քննարկվել են «ՀՀ 2016թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով ֆինանսական ցուցանիշները, տեղեկացրել է, որ 2016թ-ի պետական բյուջեի նախագծով իշխանության ճյուղերի պահպանման ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 91 մլրդ 719 մլն դրամ, որը 688 մլն դրամով գերազանցում է 2015թ-ի մակարդակը: Ավելացված ծախսերից 109 մլն դրամը հատկացվելու է աշխատավարձի բնականոն աճի բարձրացմանն ուղղված միջոցներին եւ հաստիքների ավելացմանը:

Պարոն Սաֆարյանը նշել է, որ ավելացված ծախսերը ներառում են նաեւ ծառայողական ավտոմեքենաները. այս տարի կառավարությունը ձեռք է բերել 4 նոր ավտոմեքենա: Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգում ավտոմեքենաների ընդհանուր թիվը հասել է 1072-ի:

324 մլն դրամով ավելացել են նաեւ էներգակիր ծառայություններին ուղղված միջոցները, ինչը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է 2016թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված որոշ ֆինանսական ցուցանիշներ: Ըստ այդմ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի բյուջեն ծրագրված է 4 մլրդ 558 մլն 321 հազար դրամ` ինչն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 22 մլն 430 հազար դրամով:

Պարոն Սարգսյանը նշել է, որ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի համար 2015թ-ի համեմատությամբ 2016թ-ին նախատեսվել է 17 մլն դրամով ավելի գումար: Այն կապված է ՊՈԱԿ-ի՝ նոր մասնաշենք տեղափոխվելու եւ կոմունալ ծախսերի հետ:

Հետբուհական եւ մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթակաթոշակ ծրագրով ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ին տրամադրվող գումարը նախորդ տարվա համեմատությամբ 2016 թվականին կավելանա է 1 մլն 800 հազար դրամով՝ կազմելով 164 մլն 50 հազար դրամ: Այն պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Խոսելով ոչ ֆինանասական ցուցանիշների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ 2016թ-ին նախատեսվում է իրականացնել ՀՀ օրենքների նախագծերի 496 մասնագիտական փորձաքննություն, 219 լեզվա-ոճական փորձաքննություն, ՀՀ միջազգային պայմանագրերի շուրջ 210 մասնագիտական փորձաքննություն եւ տեղեկանքների ներկայացում:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Նախագահի այցերի, արտերկրից ժամանող պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստումը, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի՝ մարզեր կատարած այցելությունների կազմակերպումը եւս մեծածավալ եւ պատասխանատու աշխատանք է պահանջում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ 2016թ-ի պետական բյուջեի նախագծով խորհրդարանի գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերն ու եկամուտները կկազմեն 4 մլրդ 653 մլն 833 հազար դրամ:

ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում ծրագրով նախատեսվել է հատկացնել 4 մլրդ 407 մլն դրամ, վարչական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 90 մլն, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ ծրագրով՝ 155 մլն եւ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով՝ 1 մլն 272 հազար դրամ:

Պարոն Թովմասյանը նշել է, որ 2016թ-ի պետական բյուջեն վերոնշյալ 4 ծրագրերի գծով 2015թ-ի համեմատությամբ ավելացել է 106 մլն 161 հազար դրամով. 822 հազար դրամ ավելացել է միջազգային կազմակերպություններին անդամակցության ծրագրով, 43 հազար դրամ ավելացել է կապի եւ էլեկտրաէներգիայի գծով, իսկ 34 մլն դրամ ավելացել է պետական պաշտոն զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձի բնականոն աճի համար:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ մի քանի խնդիրների: Նրա խոսքով՝ խորհրդարանում շահագործվում են այնպիսի համակարգիչներ, որոնք արդեն ենթակա են փոխարինման: Դրա համար անհրաժեշտ է 70 մլն դրամ: 20 մլն դրամ էլ անհրաժեշտ է ԱԺ տարածքում տեղակայված, սակայն համապատասխան ծառայության կողմից շահագործվող Պետական պահպանության գումարտակի զորանոցի վերանորոգման աշխատանքների համար: Եվ որպեսզի այս եւ նմանատիպ մի քանի խնդիրներ լուծում ստանան, պարոն Թովմասյանն առաջարկել է 2016 բյուջեում լրացուցիչ հատկացնել 300 մլն դրամ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ կառավարության աշխատակազմի տարբեր վարչությունների միջոցով անմիջականորեն մատուցվող ծառայությունները եւ այլ քաղաքական միջոցառումները, որոնց գծով եւս կան կատարողականներ ու չափորոշիչներ, նշված են 2016թ-ի բյուջեի նախագծում: Այնուամենայնիվ՝ պարոն Հարությունյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեի նախագիծը շատ չի տարբերվում նախորդ տարիների թվային ցուցանիշներից: Այստեղ եւս գումարի զգալի մասը հատկացվում է աշխատավարձերին, էներգետիկ ծառայությունների վարձավճարներին, գործուղումներին եւ այլն:

Մյուս ոլորտների պատասխանատուները եւս նշել են, որ 2016թ-ին բյուջեի նախագծով նախատեսվող ֆինանսական ծախսերի եւ եկամուտների մեծ մասը հատկացվելու է աշխատավարձերի բնականոն աճին եւ էլեկտրաէներգիայի վարձավճարին: Նրանք տեղեկացրել են, որ ընթացիկ տարվա համեմատությամբ` եկող տարվա ծախսերն ավելանում են գրեթե միայն այդ պատճառով:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը եւ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել 2016 թվականին համայնքներին տրվելիք ֆինանսական հատկացումները, իսկ մարզպետներն ու նրանց տեղակալները, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել են նախատեսված ծրագրերն ու ֆինանսական միջոցները:

Մասնավորապես, Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին հանրապետության 910 համայնքների ծախսերի համար նախատեսված գումարները՝ դոտացիաներն ու սուբվենցիաները, հաշվարկված են եւ կհատկացվեն ընթացիկ տարվա չափով: Հատկացումների որոշակի շեղումները պայմանավորված են աշխատավարձերի աճով եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: Այսպես, 2016 թվականին հանրապետության համայնքներին ուղղված ֆինանսական հատկացումներն ընթացիկ տարվա հատկացումներից ավելի կլինեն 55,5 մլն դրամով: Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ՝ հաջորդ տարի հանրապետության համայնքներին կտրվի 47,1 մլրդ դրամ դոտացիա, ինչը 1 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Գործող օրենքի համաձայն՝ հանրապետության 910 համայնքից 88-ը, որոնց բնակիչների թիվը չի գերազանցում 300-ը, կստանան ամրագրված՝ 3,5 մլն դրամ, մյուս համայնքները կստանան մոտավորապես այնքան գումար, որքան 2015 թվականին:

Արմավիրի մարզին նախատեսված է հատկացնել 505,9 մլն դրամ, Վայոց ձորի մարզին՝ 2 մլրդ 463 մլն դրամ, 5 մլրդ 484 մլն դրամ կհատկացվի Արագածոտնի մարզին, Արարատի մարզին կհատկացվի 11 մլրդ 926 մլն դրամ: Գեղարքունիքի մարզում ծրագրերը կիրականացվեն՝ օգտագործելով հատկացվելիք 7 մլրդ 694 մլն դրամը, իսկ Լոռու մարզին կհատկացվի 11 մլրդ 964 մլն դրամ: Շիրակի մարզը կստանա 8 մլրդ 268 մլն դրամ: Կոտայքի մարզին կհատկացվի 521 մլն 580 հազար դրամ: Սյունիքի մարզում ծրագրերը կիրականացվեն՝ օգտագործելով 526 մլն 837 հազար դրամ: Տավուշի մարզին նախատեսված է հատկացնել 5 մլրդ 122 մլն դրամ:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ Երեւանին, նախատեսված ծրագրերի եւ պատվիրակված լիազորությունների իրականացման համար ընդհանուր առմամբ նախատեսված է հատկացնել 57 մլրդ 716 մլն 322 հազար դրամ, ինչը 7 մլրդ դրամով ավելի է այս տարվա ցուցանիշից:

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10