Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կառավարության ղեկավարը մասնակցել է երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսի բացմանը
09/11/2015 11:28
Կիսվել

Կառավարության ղեկավարը մասնակցել է երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի բաժինների ուսանողների աշխատանքներին: «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթով մեկնարկում է երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը) նվիրված միջոցառումների շարքը: Վարչապետը բարձր է գնահատել ցուցահանդեսին ներկայացված երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները և մասնագիտական հմտությունները:

Ողջունելով ցուցահանդես-մրցույթի անցկացումը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը երիտասարդների կողքին է, շարունակելու է աջակցել տաղանդավոր երիտասարդների կրթության ապահովմանը և մասնագիտական զարգացմանը:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին երիտասարդ ստեղծագործողների կողքին լինելու, նրանց աջակցելու և խրախուսելու, ինչպես նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճի վերակառուցման հարցում աջակցելու համար:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ իր հերթին նշել է, որ ամենամյա այս ցուցահանդեսն առանձնահատուկ տեղ ունի երիտասարդական միջոցառումներում և արդեն պրոֆեսիոնալ բնույթ է կրում։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս բացահայտել, ինչպես նաև ավելի ճանաչելի դարձնել տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողներին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41