Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում ավարտվել են Բյուջե 2016-ի նախագծի համատեղ քննարկումները
09/11/2015 18:51
Կիսվել

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում ավարտվել են Բյուջե 2016-ի նախագծի համատեղ քննարկումները

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին քննարկվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված բնագավառների բյուջետային հատկացումների ֆինանսական ցուցանիշների ընդհանուր պատկերը՝ նշելով, որ դրանք էական փոփոխությունների չեն ենթարկվել: Պարոն Սաֆարյանը խոսել է նաեւ 2016 թվականի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ 2016 թվականի պետական բյուջեի եկամուտների ընդհանուր ծավալը ծրագրավորված է 1 տրիլիոն 183 մլրդ դրամի չափով, ինչը 2015 թվականի հաստատված ցուցանիշից ավել է շուրջ 8 մլրդ-ով:

Համապատասխան ոլորտների բյուջետային ֆինանսավորմանն ու ծրագրերին անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նրա խոսքով՝ նախարարության ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 209 մլն դրամ, որից 2 մլրդ 154 մլն-ն ուղղվելու է մի շարք աջակցության ծրագրերի: Օրինակ՝ «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրին նախատեսվում է հատկացնել 188.4 մլն դրամ: Ակնկալվում է, որ 2016 թվականին Հայաստան կայցելի շուրջ 1 մլն 400 հազար զբոսաշրջիկ, ինչը ընթացիկ տարվա համեմատ 5 տոկոսով ավել է:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը, ներկայացնելով 2016 թվականի զարգացման հիմնական սկզբունքներն ու ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ երկրի զարգացման հեռանկարում ատոմային էներգետիկայի զարգացումն է, Հայաստանի էներգոհամակարգի ռեգիոնալ ինտեգրումը հարեւան երկրների էներգոհամակարգի հետ, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործումը: Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ պարոն Շահվերդյանը նշել է, որ նախարարության աշխատակազմի պահպանության համար նախատեսվում է 861.4 մլն դրամ, իսկ ռադիոակտիվ թափոնների վնասազերծման համար անհրաժեշտ կլինի 35.2 մլն դրամ: Մնացած ծրագրերը միջազգային վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր են:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին նախատեսվում է ոլորտին հատկացնել 6 մլրդ 410 մլն դրամ: Նրա խոսքով՝ 2012 թվականին ավարտվել է օբյեկտների շինարարության 13 տոկոսը, 2013 թվականին՝ 16 տոկոսը, 2014 թվականին՝ 28 տոկոսը, 2015 թվականին՝ 47.9 տոկոսը, իսկ 2016 թվականի բյուջեն նախատեսում է 57 տոկոս ավարտուն աշխատանք: Խոսելով ընթացիկ ծախսերի մասին՝ պարոն Սարգսյանը նշել է, որ էական փոփոխություններ չեն եղել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով ոլորտների գծով 2016 թվականի ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ նախատեսվում է հատկացնել 36.8 մլրդ դրամ, ինչի հաշվին իրականացվելու են 22 ծրագրեր, որոնցից 10-ը վարկային ծրագրեր են: Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման ու շահագործման համար կպահանջվի 6.3 մլրդ դրամ: Այս ծրագրի շրջանակներում կկատարվեն միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային եւ ձմեռային պահպանության աշխատանքներ, մետաղական արգելափակոցներից պարբերական դիտարկման եւ գնահատման աշխատանքներ, ինչպես նաեւ թունելների եւ կամուրջների պահպանության եւ շահագործման աշխատանքներ եւ այլն:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները եւս ներկայացրել են 2016թ-ի պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների ընդհանուր ծավալը:

Քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց հարցերը, դիտողություններն ու առաջարկները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրել է եկամուտների ձեւավորման պատկերը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98