
Հաստատվել է էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան
Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները: