Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանդրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները
16/11/2015 13:28
Կիսվել

Կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանդրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները

ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի նոյեմբերի 16-ից շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները:

Եվրասիական տնտեսական միություն

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետություններն են` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

ԵԱՏՄ գործունեությունը կարգավորող մարմիններն են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որը ներկայացված է ԵԱՏՄ անդամ-պետությունների նախագահների մակարդակով, Եվրասիական միջկառավարական խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ դատարանը:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների արդիականացման, մրցունակության բարձրացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով: ԵԱՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև տնտեսության ճյուղերում համակարգված քաղաքականության իրականացումը:

2015 թ. սկզբին անդամակցելով ԵԱՏՄ-ին` Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ընդլայնմանն ուղղված խնդիրների իրագործմանը:

Տեխնիկական չափանիշները.

Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ 9250
Տրամագիծը` 38,61 մմ
Քաշը` 33,6 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` 300 հատ

Դիմերես` ՀՀ զինանշանը: Դարձերես` ԵԱՏՄ պատկերանիշը` անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա:Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
 
ՀՀ սահմանդրական դատարանի 20-ամյակ
 
ՀՀ սահմանադրական դատարանն ապահովում է իրավական համակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը:

20 տարիների ընթացքում ՀՀ սահմանադրական դատարանը քննել է շուրջ 1250 գործ, օրենքների 150-ից ավելի դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանը հանդիսանում է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողով» միջազգային կազմակերպության հիմնադիրը և 1997 թվականից նախագահում է այն: ՀՀ սահմանադրական դատարանը լիիրավ անդամ է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների խորհրդաժողով» միջազգային կազմակերպության, անդամ է Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնգրեսի: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը 2014-2015 թթ. սահմանադրական արդարադատության Համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նախագահն է, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ է:

ՀՀ սահմանադրական դատարանը հիմնադրման օրվանից հրատարակում է «ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիրը», ինչպես նաև ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի հետ մեկտեղ հրատարակում է տեղեկագրի անգլերեն և ռուսերեն հավելվածները, «Սահմանադրական արդարադատություն» երկլեզու միջազգային բանբերը, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» միջազգային քառալեզու տարեգիրքը: Վերջիններս առաքվում են 100-ից ավելի երկրներ:

ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված թվով 20 Երևանյան միջազգային խորհրդաժողովներին մասնակցել են տարբեր երկրների սահմանադրական դատարանների ավելի քան 1000 ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող իրավագետներ, սահմանադրական դատարանների նախագահներ:

Տեխնիկական բնութագիրը.
 
Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ 9250
Տրամագիծը` 40,0 մմ
Քաշը` 33,6 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` 500 հատ

Դիմերես` ՀՀ զինանշանը, հայկական զարդանախշ: Դարձերես` ՀՀ սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծը և Ֆեմիդա աստվածուհու քանդակը: Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01