Deutsche Bank-ի ռուսական ենթաբաժնում 10 մլրդ դոլար կասկածելի գործառույթ է հայտնաբերվել
Գերմանական Deutsche Bank-ն իր ռուսական ենթաբաժնում 4 մլրդ դոլար ընդհանուր ծավալով կասկածելի գործառնություններ է հայտնաբերել, եթե հաշվի առնենք նաև այն 6 մլրդ դոլարը, որոնց վերաբերյալ արդեն կես տարի է բանկը հետաքննություն է իրականացնում, ապա կասկածելի գործառնությունների ծավալը կկազմի 10 մլրդ դոլար։
Ամերիկյան Բլումբերգ գործակալությունը հայտնում է, որ հիմնականում խոսքը գնում է այն գումարների մասին, որոնք Ռուսաստանից դուրս են բերվել, սակայն պատշաճ կերպով չեն ստուգվել՝ փողերի լվացումը բացառելու համար։