
Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը հնարավոր է IPO իրականացնի
Սաուդյան Արաբիայի երկրորդ թագաժառանգ արքայազն Մուհամադ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է աշխարհի խոշորագույն նավթային ընկերություն հանդիսացող Saudi Aramco ընկերության IPO-ի իրականացման հնարավորության մասին։
Թագաժառանգը հայտնել է, որ վերջնական որոշում կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Ալ Սաուդը նշել է, որ IPO-ի կողմնակից է, հավելելով, որ IPO-ն բխում է Սաուդյան Արաբիայի շահերից։
Նշենք, որ Saudi Aramco-ն աշխարհի ամենափակ կորպորացիաներից մեկն է, որն իր ֆինանսական ցուցանիշների մասին տեղեկատվություն չի տրամադրում։ Փորձագետների գնահատմամբ կորպորացիայի կապիտալիզացիան հնարավոր է կազմի մի քանի տրիլիոն դոլար։
Հավելենք նաև, որ Saudi Aramco-ի IPO-ն դիտարկվում է որպես Սաուդյան Արաբիայի փակ տնտեսության «բացմանն» ուղղված զգալի քայլ։