Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով
12/01/2016 20:14
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016թ.-ի հունվարի 25-ից 29-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2016-ի հունվարի 22-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am;

Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի 1-ին օր, հունվարի  25-ին

18:30-20:00 – Թեմա 1. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ: Դասախոս՝ Գ. Կիլինյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա 2. Մաքսային հայտարարագրում, հայտարարության մեջ փոփոխություններ։ Դասախոս՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր , հունվարի 26-ին

18:30-20:00 – Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00 – Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր, հունվարի 27-ին

18:30-20:00 – Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Գ. Կիլինյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Հ. Յանիկյան

Դասընթացի 4-րդ օր, հունվարի 29-ին

18:30-20:00 – Թեմա 5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա.Ղազարյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա 6. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ․

1․ Սամվել Եղիկյան՝ ՀՀ ՖՆ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
2․ Աստղիկ Ղազարյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
3․ Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս
4․ Հովհաննես Յանիկյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
5․ Գայանե Կիլինյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
6․ Վահագն Ղազարյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային ծառայության մասով դասախոս
7․ Անահիտ Ժամկոչյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ -ի մաքսային ծառայության մասով դասախոս

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52