![Իրանը 25 մլրդ դոլարի 118 Airbus ինքնաթիռ է գնել](https://b24.am/pub/uploads/2016/01/csm_Airbus_formation_flight_A320_A330_A350_XWB_A380_5b863103f6_325666366.jpg)
Իրանը 25 մլրդ դոլարի 118 Airbus ինքնաթիռ է գնել
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ստորագրվել է 118 Airbus ինքնաթիռ ձեռք բերելու մասին պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 մլրդ դոլար։
Գործարքի մասին հայտարարվել է Ֆրանսուա Օլանդի և Հասան Ռոհանիի հանդումից հետո։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կախված են «միջուկային գործարքի» պայմանների իրականացումից և պահպանումից։ Իրանի նախագահն իր հերթին ավելացրել է, որ իրենք գործելու են պայմանավորածությունների շրջանակներում։
Նշենք, որ ավելի վաղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանում Peugeot ավտոգործարան հիմնելու և Total էներգետիկ ընկերության կողմից իրանական նավթի ձեռք բերման ուղղություններով։