![Միաձուլվում են Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները](https://b24.am/pub/uploads/2016/01/PEK_584293795.jpg)
Միաձուլվում են Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները
Այսօր կայացած նիստի ընթացքում հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ պայմանավորված կառավարությունը որոշել է միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլելով Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորել Կոտայքի տարածքային հարկային տեսչություն: Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, տեղաբաշխման և անձնակազմի օպտիմալացման միջոցով: