2015թ․-ին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 2.8%-ով
Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի ընթացքում Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 2.8%-ով։ 2014թ․-ին ՀՆԱ-յի աճը կազմել էր 4.6%։
2015թ․ դեկտեմբեր ամսին ՀՆԱ-յի աճը կազմել է 0.3%, իսկ չորրորդ եռմասյակում այն աճել է 2.9%, մինչդեռ երրորդ եռամսյակում աճը կազմել էր 2.5%։ 2015թ․-ի սկզբին Վրաստանի կառավարության կողմից կանխատեսվում էր 5% աճ, մինչդեռ ԱՄՀ կողմից կանխատեսումներն ավելի համեստ էին՝ 3%։ 2016թ․-ի համար կառավարության կողմից կանխատեսվում է 3% աճ։