Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության փոխնախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային գործառնությունների գծով նախագահի առաջին տեղակալ Միշել Ֆուրեին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ գործակցությունից և կարևորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը Հայաստանում: Իր հերթին Միշել Ֆուրեն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ «Սաուր» ընկերությունը հետաքրքրված է մեր երկրում գործունեությունը շարունակելու և ընդլայնելու հարցում:
Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման բնագավառում հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր: