Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
HSBC Հայաստանը նշում է իր 20-ամյակը
31/03/2016 14:31
Կիսվել

HSBC Հայաստանը նշում է իր 20-ամյակը

Այս տարի Էյչ-Էս-Բի-Սի-ն նշում է Հայաստանում իր ներկայության 20-ամյակը:

Քսան տարի առաջ` մարտին, Էյչ-Էս-Բի-Սի-ն սկսեց իր գործունեությունը Հայաստանում, դառնալով այդ ժամանակների երկրում կատարված  ամենախոշոր օտարերկրյա ներդրումներից մեկը:

Մեկնարկելով իր գործունեթյունը 1996 թ-ին, և այդ պահին ունենալով մոտ 100 հաճախորդ, 18 աշխատակից, 5 միլիոն ԱՄՆ դոլար ակտիվներ, մեկ գրասենյակ և առաջին երկու բանկոմատները երկրում՝ բանկը հիմնեց հաջողակ և զարգացող բիզնես:    

Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն ունի ավելի քան 33 հազար հաճախորդ, մոտ 400 աշխատակից, ովքեր աշխատում են երևանյան տասը մասնաճյուղերում և գրասենյակներում, բանկի ակտիվներն աճել են հասնելով 569 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ բանկոմատների ցանցը ներառում է 51 բանկոմատ, որը քաղաքի ամենախոշոր բանկոմատների ցանցերից  մեկն է:

Ներկայացնում ենք այս քսան տարիների ընթացքում Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի ունեցած որոշ ներդրումներ ու նվաճումներ՝ 

– 2.4 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում համայնքային ծրագրերում. Էյչ-Էս-Բի-Սի-ն մշտապես գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունն այն համայնքների առջև, որտեղ գործունեություն է ծավալում: Բանկի ընդհանուր համայնքային ներդրումները կազմում են 2.4 միլիոն ԱՄՆ դոլար, որից 0.4 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրվել է «Future First»-ի՝ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագրի միջոցով:
– Ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար վարկ բիզնեսներին և անհատներին. Էյչ-Էս-Բի-Սի-ի դերն ու նպատակն է աջակցել բիզնեսների զարգացմանն ու տնտեսության բարգավաճմանը` մարդկանց օգնելով իրականացնել իրենց երազանքններն ու ձգտումները և իրագործել իրենց նպատակները: 

– Միջազգային առևտրի խթանում. աշխարհի տարբեր մասերում գտնվող հաճախորդների միջև միջազգային առևտրային կապեր ստեղծելը մշտապես եղել է Էյչ-Էս-Բի-Սի-ի ռազմավարության հիմնաքարը: Հայաստանում բանկը ֆինանսավորել է ավելի քան 3,650 միջազգային առևտրային գործարքներ (2004-2015թթ-ի ընթացքում)՝ Եվրոպայի, Ասիայի, Ամերիկա մայրցամաքների և Միջին Արևելքի երկրների հետ: 

– Ներդրումներ նոր տեխնոլոգիաների մեջ. բարձրակարգ և միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաները հայաստանյան շուկա ներմուծելուն ուղղված բանկի ներդրումները կազմել են 4.3 միլիոն ԱՄՆ դոլար: Բանկը մշտապես հարմարվում է նոր ու արագ փոփոխվող միջավայրին և ներդրումներ է իրականացնում նոր տեխնոլոգիաների ուղղությամբ՝ իր ծառայություններն առավել հարմարավետ դարձնելու և բանկն ու իր հաճախորդներին կիբեր սպառնալիքներից պաշտպանելու համար:

– Բարձր կապիտալիզացիա. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բաժնետերերը մշտապես ներդրումներ են իրականացրել բիզնեսի մեջ, և 2015 թ-ի դեկտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 110 միլիոն ԱՄՆ դոլար:

– Հայաստանի  առաջին եվրոպարտատոմսերի թողարկումը. բանկի թիմը պատիվ է ունեցել առաջատար դերակատարություն ունենալու այս պատմական գործարքի իրականացման հարցում: Գործարք, որի շնորհիվ Հայաստանը հաջողությամբ մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ հայտնվելով ողջ աշխարհի ներդրողների տեսադաշտում  և մեծապես նպաստելով երկրի պարտատոմսերի շուկայի զարգացմանը:

– Էյչ-Էս-Բի-Սի-ականներ, կամ աշխատակիցների ցանց. այս քսան տարիների ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ունեցել է ավելի քան 1000 աշխատակից, ովքեր բարձրակարգ մասնագիտական փորձ են ձեռք բերել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկում: Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի նախկին աշխատակիցները հաջողությամբ ղեկավարում են այլ բիզնեսներ և ֆինանսական հաստատություններ Հայաստանում կամ շարունակում են իրականացնել իրենց մասնագիտական զարգացման նպատակներն այլ երկրների Էյչ-էս-Բի-Սի գրասենյակներում:

– Էյչ-Էս-Բի-Սի փորձառություն. լինելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ, բանկին հասանելի է աշխարհի բոլոր 255,000 աշխատակիցների հավաքական փորձառությունը, ինչպես նաև 150 տարվա միջազգային փորձը՝ լինի դա հաճախորդների սպասարկման, կառավարման, աուդիտի և ռիսկերի, տեխնոլոգիաների, միջազգային բիզնես վարելու, թե միջազգային առևտրի հետ կապված հարցերում:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցն ասում է. «Մեծ պատիվ է Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում ներկայացնել այն պահին, երբ այն թևակոխում է իր գործնեության երրորդ տասնամյակը, որպես շուկայի առաջատար: Մեր հստակ ռազմավարությունը, հաշվեկշռի կառուցվածքը, կապիտալի համարժեքության ցուցանիշը, տաղանդաշատ աշխատակիցների եռանդը, ինչպես նաև լոյալ հաճախորդները մեր հետագա առաջընթացի ամուր հիմքն են:

Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել մեր 33,000 հաճախորդներին իրենց ֆինանսական միջոցները մեզ վստահելու և համագործակցության համար. նրանց, ում պարտական ենք մեր այս 20 տարիների ձեռքբերումների համար: Շնորհակալ եմ նաև մեր ներկայիս և նախկին աշխատակիցներին ու բաժնետերերին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին այս տարիների ընթացքում աջակցելու համար:»

Էյչ-Էս-Բի-Սի-ի Եվրոպայի տարածարջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսն ասում է. «Հպարտ ենք, որ արդեն երկու տասնամյակ է ինչ մեր հաճախորդներին սպասարկում ենք Հայաստանում: Մեր Եվրոպական բիզնեսի մի կարևոր մաս Հայաստանում է, և ես համոզված եմ, որ մենք պատրաստ ենք աջակցել մեր հաճախորդներին՝ ներկայիս մարտահրավերներով լի տնտեսության և ֆինանսական միջավայրում:»

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12