Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Լորա Բեյլի․ Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին
28/04/2016 18:40
Կիսվել

Լորա Բեյլի․ Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին

Համաշխարհային բանկը համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` պատասխանելով հարցին, որ մի խումբ տնտեսագետներ ահազանգում են Հայաստանի արտաքին պարտքի` ճգնաժամային չափերի հասնելու մասին: «Ես կարծում եմ, որ «վտանգավորության սահման» ու «ճգնաժամային սահման» բառակապակցությունները պետք է զգուշավոր կերպով օգտագործվեն: Մենք բավականին լուրջ ենք մոտենում պարտքի կայունության և պարտքի բեռի հարցերին»,-ասաց ՀԲ Երևանի գրասենյակի տնօրենը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը, արձագանքելով տարածաշրջանային մարտահրավերներին ու տնտեսության վրա դրանց բացասական ազդեցությանը, վերջին տարիներին եկամուտների ճեղքվածքը փակելու համար ավելի ագրեսիվ կերպով է պարտք ներգրավել: «Սա է պատճառը, որ դանդաղել է վարկեր ներգրավելու տեմպը, որը պատշաճ ձև է: Ուստի եթե դիտարկում ենք Համաշխարհային բանկի վերջին հինգ տարիների ծրագիրը, տեսնում ենք, որ տարեց տարի նվազում են այն գումարները, որ վարկի տեսքով տրամադրվում են Հայաստանին: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում շարունակել Հայաս տանին տրամադրել օժանդակություն կամ մենք հեռանում ենք Հայաստանից»,-հայտնեց Լորա Բեյլին` հավելելով, որ պարզապես իրենք ցանկանում են ուշադրությունը սևեռել արդեն իսկ գործող իրենց ծրագրերի վրա` բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

Հայաստանի պետական պարտքը 2016-ի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 519 միլիարդ 454.7 միլիոն դրամ կամ 5 միլիարդ 120 միլիոն 427 հազար դոլար: Պետական պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է 2 տրիլիոն 136 միլիարդ 497.8 միլիոն դրամ, ներքին պարտքը` 382 միլիարդ 956.9 միլիոն դրամ:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72