Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայկական Ժամանակ․ Կուտակային կենսաթոշակային ակտիվները կառավարող հիմնադրամները ցանկանում են հեռանալ ՀՀ-ից
11/05/2016 10:57
Կիսվել

Հայկական Ժամանակ․ Կուտակային կենսաթոշակային ակտիվները կառավարող հիմնադրամները ցանկանում են հեռանալ ՀՀ-ից

«Մեր տեղեկություններով Հայաստանի կենսաթոշակային ակտիվները կառավարող եվրոպական երկու մասնավոր հիմնադրամներ՝ ֆրանսիական Amundi և գերմանական C-Quadrat ընկերությունները ցանկանում են հեռանալ մեր երկրից։ Իշխանությունները նրանց առայժմ համոզելով են պահում։ Հիշեցնենք, որ 2014 թվականից ՀՀ կենսաթոշակային ակտիվներն այս ընկերություններն են կառավարում։ Բանն այն Է, որ այս հիմնադրամներում չեն կուտակվում նախապես խոստացված գումարները։ Մինչև կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ներդրումը ՀՀ իշխանություններն այս ընկերություններին ներկայացրել են, որ առաջին տարում 2014-ին, նրանց վստահված ակտիվների ծավալը կազմելու Է 100 մլն դոլար, որ յուրաքանչյուր տարի դրա 50 տոկոսը ներդրվելու Է ՀՀ տնտեսության մեջ ու եկամուտներ է ապահովելու։

Մինչդեռ երեկ Աժ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ մոտ 2 տարում հավաքվել է ընդամենը 36 միլիարդ դրամ կամ մոտ 73 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ոչիշխանական քառյակի պայքարի արդյունքում մինչև 2017 թվականը հետաձգվեց կուտակային բաղադրիչը։ Եվ միայն պետական համակարգում աշխատողների համար այն դարձավ պարտադիր։ Իսկ երեկ խորհրդարանը քննարկում Էր այն ևս 1 տարով հետաձգելու հարցը։ Այսինքն, մինչև 2018 թվականը վերը նշված հիմնադրամները չեն ստանալու խոստացված գումարը։ Իսկ նման փոքր գումար կառավարելը նման խոշոր ընկերություններին չի հետաքրքրում։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են ելքեր գտնել, որ Amundi-ն ու C-Quadrat-ը չհեռանան Հայաստանից», – գրում է օրաթերթը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69