Հայաստանի բանկերը կրճատել են արդյունաբերության ոլորտի վարկավորումը
2015 թվականին Հայաստանի առևտրային բանկերի կողմից արդյունաբերության ոլորտին տրամադրվել են շուրջ 375.1 մլրդ ՀՀ դրամի վարկեր, ինչը կազմում է մեր տնտեսության ընդհանուր վարկավորման ծավալի մոտ 19%-ը: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերի զգալի մասը՝ շուրջ 83%-ը, արտարժույթով են:
Հարկ է նշել, որ 2015 թվականին, 2014 թվականի համեմատ, արդյունաբերության վարկավորումը նվազել է ավելի քան 12%-ով, ընդ որում՝ վարկավորման անկում է գրանցվել արդյունաբերության բոլոր խոշոր ճյուղերում:
Մասնավորապես, հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, մշակող արդյունաբերության վարկավորումը նվազել է 12%-ով, հանքագործական արդյունաբերության և բացհանքի շահագործման ճյուղի վարկավորումը՝ 23%-ով: