Ֆինանսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՎԶԵԲ կողմից տրամադրվող վարկի շրջանակում Գյումրիի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն աշնանը
16/05/2016 17:30
Կիսվել

ՎԶԵԲ կողմից տրամադրվող վարկի շրջանակում Գյումրիի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն աշնանը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի  (ՎԶԵԲ) կողմից Գյումրիին տրամադրվող վարկի շրջանակում իրականացվող աշխատանքները նախատեսվում են սկսել այս տարի աշնանը: Վարկի շրջանակում հատկացված գումարը կծախսվի Գյումրու հիմնական փողոցների վերակառուցման եւ փողոցային լուսավորության արդիականացման համար: Ծրագրի իրականացման համար կհայտարարվի միջազգային մրցույթ:

Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագրով տրամադվելու է  14,6 մլն եվրո  սուվերեն վարկ՝ երեք տրանշով: Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտների համար բարելավված հարմարություններ եւ ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը կներառի նոր` էներգախնայողական լուսադիոդային (LED) լուսավորություն, վերահսկողության եւ մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում եւ վերանորոգում« ինչպես նաեւ սնուցման մալուխների փոխարինում: Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով նաեւ 7,3 մլն եվրո  համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից եւ միջազգային այլ դոնորներից:  Ի հավելումն, ծրագրի նախագծա-նախահաշվային փաթեթի համար  հատկացվելու է 1,6 մլն եվրո:

Առաջիկա երեք տարում մարվելու են միայն վարկի տոկոսները: «Վարկը 1- տոկոսանոց է: 14,6 մլն եվրո գումարի տոկոսները մարելու է Գյումրու քաղաքապետարանը, իսկ մայր գումարը՝ ՀՀ կառավարությունը: Մենք պետք է այս գումարը շատ արագ կարողանանք ներկայացնել ԱԺ, ապա ՀՀ կառավարության հաստատմանը, որից հետո հայտարարվելու է միջազգային մրցույթ, որպեսզի մենք կարողանանք աշնանը Կոմիտաս փողոցից սկսել աշխատանքները»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ դիմելու է ՀՀ կառավարությանը ծրագրի իրականացման համար լուրջ վերահսկողություն իրականացնելու խնդրանքո վ, որպեսզի մինչև վերջին լուման ծախսվի նպատակային:

Ընդհանուր քաղաքում վարկային այս գումարով նախատեսվում է վերականգնել մոտ 16 կմ ճանապարհ: Բացի փողոցների վերականգման աշխատանքերից՝ ծրագիրը  ներառում է նաև շուրջ 15 հազար խնայողական լամպերի տեղադրում:

Վարկային համաձայնագիրը կնքվել է մայիսի 11-ին Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ. ստորագրվել է եռակողմ համաձայնագիր` ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Ֆրանսիս Մալիժի և  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29