Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կենտրոնական բանկ․ Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանում է կայունությունը
27/05/2016 15:36
Կիսվել

Կենտրոնական բանկ․ Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանում է կայունությունը

Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.» պարբերականը:

Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունն ու բավարար ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվելով ֆինանսական կայունության և ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի ճկունության բարձրացման նպատակով, կիրառել է իրացվելիության կարգավորմանը և վարկային ռիսկի զսպմանն ուղղված համապատասխան գործիքներ: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պահանջի ներքո 2015թ. ընթացքում բանկային համակարգը 74 մլրդ դրամով համալրել է կանոնադրական կապիտալը: Վերջինս այլ հավասար պայմաններում ենթադրում է ապագայում բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, երկարաժամկետ հորիզոնում՝ հավանական ռիսկերին դիմակայելու համար լրացուցիչ ապահովվածության առկայություն:

– 2015թ. ընթացքում բանկային համակարգի իրացվելիությունը և կապիտալացվածությունը բնութագրող ցուցանիշները բարելավվել են: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2015թ. վերջին իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգն ունակ է կլանելու ապագայում հավանական ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի գործունեության շարունակականությունը:

– ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական մարտահրավերները 2015 թ. ընթացքում կապված են եղել արտաքին հատվածից փոխանցված գործոնների հետ, որոնց բացասական ազդեցությունը 2014թ.-ի համեմատ աճել է:

– Արտաքին հատվածից փոխանցված  բացասական գործոնների և ՀՆԱ աճի տեմպի դանդաղման միտումների շարունակական պահպանումը հանգեցրել են ֆինանսական հատվածում չաշխատող ակտիվների որոշակի աճի:

– Ֆինանսական համակարգի ռիսկերը զսպելու և ապագայում ռիսկերի աճի նկատմամբ ճկունությունը բարձրացնելու նպատակով Կենտրոնական բանկը կիրառել է վարկային ռիսկը զսպող գործիքներ և բարձրացրել է կապիտալի նվազագույն պահանջը:

Արտաքին հատվածից փոխանցված բացասական գործոնների շարքում օրակարգային են Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը (մասնավորապես ՌԴ, Եվրամիություն), միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների անկումային միտումների պահպանումը, Հայաստան ներհոսող մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը: Տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա նշված գործոնների բացասական ազդեցության հետևանքով նվազել է տնտեսության կողմից վարկերի պահանջարկը և ֆինանսական համակարգի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության մակարդակը:

Ձևավորված իրավիճակում ֆինանսական համակարգն իր հերթին համահունչ կերպով արձագանքել է ռիսկերի զսպման անհրաժեշտությանը՝ համապատասխանորեն վերանայելով վարկավորման և ներդրումային քաղաքականությունները: Վարկային ռեսուրսերի պահանջարկի նվազմանը զուգահեռ առևտրային բանկերի կողմից իրականացվող համեմատաբար զուսպ վարկային քաղաքականությունը կանխարգելիչ ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի կայունությունը խոցող ռիսկերի հետագա աճի վրա՝ նպաստելով ընդհանուր ֆինանսական կայունության ամրապնդմանը:

Ներկայացված զարգացումների ներքո ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է կլանել առաջացած ռիսկերը՝ պահպանելով իր բնականոն գործունեության շարունակականությունը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90