Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Հայաստանում կթողարկվեն հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսեր
06/06/2016 22:59
Կիսվել

Հայաստանում կթողարկվեն հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսեր

2015 թվականի ընթացքում հայաստանյան բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից բնակչությանը տրամադրված հիփոթեքային վարկերն ավելացել են շուրջ 4%-ով, որին հիմնականում նպաստել է անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի 6.5% աճը: Միևնույն ժամանակ, անշարժ գույքի վերանորոգման և կառուցապատման հիփոթեքային վարկերը նվազել են 5.1%-ով: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հիփոթեքային վարկավորման ոլորտի վրա բացասաբար է անդրադառնում տնային տնտեսությունների եկամուտների նվազումը, ինչը սահմանափակում է վերջիններիս կողմից վարկ վերցնելու և այն պատշաճ կերպով մարելու հնարավորությունները:

Այս պարագայում հիփոթեքային վարկավորման շուկայի ակտիվացման գործում շարունակում են մեծ դերակատարություն ունենալ «Բնակարան երիտասարդներին» և Ազգային հիփոթեքային ընկերությունների կողմից իրականացվող վերաֆինանսավորման ծրագրերը, որոնց ծավալը տարվա ընթացքում ավելացել է և կազմել ընդհանուր հիփոթեքային պորտֆելի 24.2%-ը:

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ վերոնշյալ ծրագրերի ընդլայնման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից թողարկել հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսեր:

Նշենք, որ 2016 թվականի մարտին փոփոխություններ են կատարվել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրում՝ դրանում առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքներ ընդգրկելու նպատակով:

Հիփոթեքային շուկայի, մասնավորապես առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորման վրա դրական են անդրադարձել նաև 2015 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսագումարների չափով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարը վերադարձվում է ՀՀ Կառավարության կողմից:

 

Նշենք նաև, որ թեև տարվա ընթացքում 4 տոկոսային կետով նվազել է արտարժութային հիփոթեքային վարկերի մասնաբաժինը, սակայն այն մնում է բավականաչափ բարձր՝ 54%, ինչը վկայում է դրամային եկամուտներ ստացող վարկառուների՝ արտարժութային ռիսկի նկատմամբ խոցելիության մասին:

 

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57