Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Յունիբանկ. բացվեց բանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը
20/06/2016 17:39
Կիսվել

Յունիբանկ. բացվեց բանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը

Այսօր կայացավ Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակ N51/9: Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից: «Պարույր Սևակ» մասնաճյուղը նախատեսված է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որպեսզի սպասարկման գործընթացը լինի ավելի հարմարավետ և արագ:

«Պարույր Սևակ» մասնաճյուղը ևս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն ավանդի, սպառողական վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացման կամ այլ գործարք կատարելու համար հաճախորդը պետք է դիմի բանկի ընդամենը մեկ աշխատակցի, որը արագ կիրականացնի գործարքը: Մասնաճյուղում տեղադրված են նաև շուրջօրյա աշխատող վճարային տերմինալ և բանկոմատ: Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:

«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Այս տարվա առաջին եռամսյակում միայն մանրածախ վարկերի քանակը Յունիբանկում աճել է գրեթե 3 անգամ, ուստի հաճախորդների թվի ավելացմանն զուգընթաց, մենք պետք է ապահովենք արձր որակով սպասարկում: Առաջիկայում Յունիբանկը նախատեսում է բացել նման 20 նոր մասնաճյուղեր, որոնք, առանց հերթեր գոյանալու, կսպասարկեն միայն ֆիզիկական անձանց», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Ներկայումս Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղով և 54 պրոմո կետերով: Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին` շուկայում առաջարկելով նաև ներդրումային գործիքներ: IPO-ի և պարտատոմսերի հաջող տեղաբաշխումից հետո, Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի երրորդ թողարկման մասին` հնարավորություն ընձեռելով բնակչության դառնալու բանկի բաժնետեր: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

«Երկարաժամկետ ներդրումների նպատակով ձեռքբերեք Յունիբանկի բաժնետոմսերը, դարձեք բաժնետեր և օգտվեք լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունից Մենք շարունակում ենք զարգացնել Յունիբանկը` որպես ժողովրդական բանկ, ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ», – ընդգծեց Վարդան Աթայանը:

Ի դեպ նշենք, որ բանկի բաժնետեր հաճախորդներին առաջարկվում է լոյալության փաթեթ, որն իր մեջ մասնավորապես ներառում է ավելի բարձր տոկոսադրույքներով ավանդներ` մինչև 8.2% տարեկան ԱՄՆ դոլարի և 15.5% ՀՀ դրամի դեպքում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2