Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 27/06/16
Հունիսի 27-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13269160 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 901մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 801 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 632 317 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3767 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4537 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: