Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ. վերանայվել է ռիսկային հարկ վճարողների ընտրողականության համակարգը
30/06/2016 11:57
Կիսվել

ՊԵԿ. վերանայվել է ռիսկային հարկ վճարողների ընտրողականության համակարգը

Հարկային ստուգումների պլանավորում և ռիսկերի վերլուծություն ու գնահատում իրականացնող Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության առջև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը հստակ պահանջ է դրել՝ ապահովել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության գործընթացի արդյունավետությունը, այն է՝ հարկերի թերհայտարարագրման տեսանկյունից առավել ռիսկային հարկ վճարողների հայտնաբերում և թիրախային ստուգումների իրականացում՝ հարկ վճարողների գործունեությանը նվազագույն միջամտություն ապահովելով: Հարկային ստուգումների ռիսկերի գնահատման և վերլուծության բաժնի պետ Հակոբ Բարսեղյանի խոսքով` այդ առումով առավել կարևորվում է ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության (ՌՉՍ) համակարգի դերը, քանի որ հենց վերջինիս միջոցով են ընտրվում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրի սուբյեկտները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը: Այս տարվա` 2016-ի հուլիսի 1-ից մինչև 2017-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տարեկան ցանկում ընդգրկված է 1 577 տնտեսվարող: Ըստ Հակոբ Բարսեղյանի, չնայած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված են ստուգումներ իրականացնելու նաև այլ հիմքեր, (օրինակ, հարկ վճարողների դիմումի հիման վրա կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում), սակայն հենց ստուգումների տարեկան ծրագրին է բաժին ընկնում իրականացվող ամբողջական ստուգումների հիմնական մասը, ինչպես նաև ապահովում մի կողմից` լիարժեք պլանավորված գործողություններ հարկային մարմնի և մյուս կողմից` կանխատեսելի միջավայր հարկ վճարողների համար: Հարկային մարմնի կողմից ներդրված ՌՉՍ համակարգի որակի և արդյունավետության լավագույն ցուցիչը հենց այդ ծրագրի միջոցով ընտրված հարկ վճարողների մոտ ստուգումների արդյունքն է, ինչը սահմանված պարբերականությամբ վերլուծվում և համադրվում է համակարգի կողմից գնահատված ռիսկայնության միավորների հետ: Մոնիթորինգային աշխատանքների արդյունքում էլ հնարավոր է լինում հայտնաբերել «չաշխատող» չափորոշիչները: ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարվել է կատարելագործել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության համակարգը: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մշակել և ներդրել է ռիսկային նոր չափորոշիչներ` պայմանավորված 2016-2017թթ. ստուգումների ծրագիրն արդեն բարելավված չափորոշիչներով գործարկելու անհրաժեշտությամբ: «Արդյունքում հաստատվել է 72 չափորոշիչ` նախկին 52-ի փոխարեն, որոնցից 27-ը` նոր: Ավելի քան 50%-ով ավելացվել են հատկապես ԱԱՀ-ի և շահութահարկի գնահատման չափորոշիչները՝ նպատակ ունենալով ընդլայնել դրանց գծով ռիսկերի հայտնաբերման շրջանակը և հնարավորությունները»,-տեղեկացրել է Հակոբ Բարսեղյանը: Միաժամանակ վերանայվել է ոլորտային ռիսկերի շրջանակը՝ ներդնելով ռիսկայնության քառաստիճան գնահատման համակարգ՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների: Ռիսկային չափորոշիչներ են սահմանվել ոչ միայն գնահատվող հաշվարկում ներառված տեղեկությունների, այլև այլ հաշվարկների, հարկային հաշիվների, ՀԴՄ տվյալների և մաքսային տվյալների համադրումների հիման վրա: Վերանայվել են գրեթե բոլոր չափորոշիչների կշիռներն ու դրանց հետ կապված ռիսկի առավելագույն միավորները, ինչպես նաև առանձին չափորոշիչների համար սահմանված միջակայքերն ու դրանց ընդգրկման ժամանակահատվածները: Շտկվել և գործող հաշվարկների ձևերին են համապատասխանեցվել համակարգում առկա ալգորիթմերը: Ցանկի ձևավորման որակի բարձրացման գործընթացը շարունակական բնույթ է կրում: Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ առկա ցանկի գործարկումից հետո համակարգը կրկին կվերանայվի` հավաքագրելով ծրագրային փոփոխությունների բոլոր առաջարկները: ՌՉՍ համակարգի ռիսկայնության «չաշխատող» չափորոշիչների հայտնաբերման հիմք են հանդիսանում հարկ վճարողի ստուգման և ռիսկայնության գնահատականի համադրման արդյունքները, ինչպես նաև ստուգող ստորաբաժանումներից ստացվող ազդակները: Միաժամանակ, ՊԵԿ-ի որդեգրած՝ ռիսկերի ճշգրիտ գնահատման արդյունքում, ստուգումների քանակի նվազեցման և արդյունավետության բարձրացման քաղաքականությունը պարտավորեցնում է համակարգը շարունակաբար կատարելագործել ու արդիականացնել:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69