
Արցախի վարչապետը հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հանդիպել է «Լույս» հիմնադրամի՝ Արցախում գտնվող մի խումբ ուսանողների:
Վարչապետը կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ երիտասարդ բարձրորակ կադրերի պատրաստման և հայրենիքի զարգացման գործում: Ա. Հարությունյանը ուրախություն է հայտնել, որ «Լույս»-ի ուսանողների ամենամյա հավաքն այս տարի տեղի է ունեցել Արցախում՝ հույս հայտնելով, որ այն կխթանի Արցախի զարգացման ծրագրերում միջազգային լավագույն համալսարաններում կրթություն ստացած հայորդիների ընդգրկվածությունը:
Վարչապետը պատասխանել է ուսանողներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգության և տնտեսական համակարգերին, դրանցում առկա խնդիրներին և լուծման ուղիներին: