
ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային 19.5 տրիլիոն դոլարի
Ամերիկյան Washington Examiner պարբերականը գրում է, որ ԱՄՆ պետական պարտքը հատել է 19.5 տրիլիոն դոլարի սահմանը, որը ռեկորդային ցուցանիշ է։
Նշվում է, որ 2009թ.-ին, Բարաք Օբամայի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահին, ԱՄՆ պետական պարտքը կազմում էր միայն 10.6 տրիլիոն դոլար։ Կանխատեսումների համաձայն 2017թ.-ի հունվարին, երբ Բարաք Օբաման վայր կդնի նախագահի լիազորությունները, պետական պարտքը կանցնի 20 տրիլիոն դոլարից։