Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Յունիբանկ. էներգաարդյունավետության բարձրացման շահավետ բիզնես վարկեր
08/09/2016 16:12
Կիսվել

Յունիբանկ. էներգաարդյունավետության բարձրացման շահավետ բիզնես վարկեր

«Յունիբանկ» ԲԲԸ-ն Գերմանա-հայկական հիմնադրամի և գերմանական KfW բանկի հետ համատեղ սկսել է բիզնես վարկավորման նոր ծրագիր` ուղղված ձեռնարկությունների էներգաարդյունավետության բարձրացմանը: Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ստանալ բիզնես վարկեր շահավետ պայմաններով, այլ նաև` էապես կրճատել ձեռնարկության էներգոծախսերը: Այս ծրագրով վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության , տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցները կամ ընկերությունները:

«Էներգոարդյունավետ» վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև 60 ամիս ժամկետով` մինչև 14% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է 1 մլն ՀՀ դամից մինչև 500 մլն ՀՀ դրամ: Որպես գրավի առարկա կարող է հանդես գալ անշարժ գույքը կամ ավտոտրանսպորտը:

Հաշվի առնելով շուկայի և բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները, «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն և անհատական ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

«Յունիբանկի վարկային ծրագրերը մշակելիս մենք հաշվի ենք առնում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և մեր հաճախորդներին առաջարկեցինք նոր վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին` ստանալու մատչելի միջոցներ էներգոարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, արտադրական հզորության բարձրացման և տեխնոլոգիաների նորացման համար: Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է կրճատել օգտագործվող էներգիայի ծավալները, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Վարկավորման պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին. մենք չունենք միջնորդավճարներ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69