Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Գերավճարների օպերատիվ վերադարձով ՊԵԿ-ն աջակցում է մթերողներին և արտահանողներին
27/09/2016 17:14
Կիսվել

Գերավճարների օպերատիվ վերադարձով ՊԵԿ-ն աջակցում է մթերողներին և արտահանողներին

Մթերման թեժ փուլին ընդառաջ ՊԵԿ-ն արագացրել է գերավճարների վերադարձման գործընթացը: Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ամփոփել է սեպտեմբերի դրությամբ մթերող կազմակերպությունների գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և կարճ ժամանակում սկսել վերադարձման գործընթացը: «Չնայած օրենքով ավելի երկար ժամկետ է սահմանված, սակայն հաշվի առնելով հանձնված բերքի դիմաց վճարումներ չստանալու հարցում գյուղացիների դժգոհությունները, փորձում ենք աջակցել մթերողներին: Արդեն սեպտեմբերի դրությամբ 18 մթերողի մոտ 500 մլն դրամ է վերադարձվել»,-նշում է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը: Նման ձեռնարկությունները, մանավանդ սահմանամերձ գոտում գործող, ունենալով շրջանառու միջոցներ, կարողանում են դրանք ուղղել արտադրական միջոցների ձեռքբերմանը, արտադրության ընդլայնմանը և արտահանման աճին: Երասխում գործող գինու գործարանի գլխավոր հաշվապահ Գրիշա Կոստանյանն արդեն զգացել է կոմիտեի աջակցության արդյունքը. «Ստանալով մոտ 20 մլն դրամ ԱԱՀ-ի գերավճարի վերադարձ՝ կարողացել ենք գրեթե ողջ մասն ուղղել խաղողի մթերման փուլում առաջացող պարտքերի վճարմանը»: Ընդ որում, վերադարձված գումարով գյուղացիների պարտքի մարման գործընթացին աջակցելու նպատակով կոմիտեն գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրում ԱԱՀ-ի գումարի վերադարձ ստացած մթերողների ցանկը:

Ընդհանուր առմամբ, գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն մոտ 5 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձրել հարկ վճարողներին, քան 2015թ. նույն ժամանակահատվածում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման դիմումների հիման վրա 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իրականացրել է 258 ուսումնասիրություն: Արդյունքում 98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 33 մլրդ դրամ գումար, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվել է մոտ 255 մլն դրամ: Մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 203 ուսումնասիրություն, և 98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 28 մլրդ դրամ, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով՝ 205 մլն դրամ: Ընդ որում, 2016թ. ընդունվել է հարկ վճարողների կողմից ներկայացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների հաշվանցման և վերադարձման թվով 457 դիմում, իսկ 2015թ.՝ 414:

Հայաստանում աճեցված հոլանդական վարդերի արտահանում կազմակերպող ձեռնարկությունը 2012թ.-ից ճիշտ ժամանակին ստանում է ԱԱՀ-ի գումարը՝ ուղղելով ջերմոցի հետագա զարգացմանը: Ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Բեգլարյանն առանձնացնում է ՊԵԿ-բանկային համակարգ-տնտեսվարող օղակում վստահության նոր մակարդակի առկայությունը. «Ունենալով բանկի հետ կնքված վարկային պայմանագրեր, երբ վերջինիս ենք ներկայացնում ԱԱՀ-ի գումարի վերադարձի վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կնքված փաստաթուղթը, այն ընդունվում է որպես երաշխիք, և բանկը մեկ օրվա ընթացքում մեզ է վերադարձնում գումարը: Հետագայում կոմիտեն փոխանցումը կատարում է տվյալ բանկին»:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11