Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ֆինանսական աջակցություն՝ էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու համար
28/09/2016 17:23
Կիսվել

Ֆինանսական աջակցություն՝ էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու համար

ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագիրը Հայաստանում գործող բիզնեսներին ֆինանսական աջակցություն է տրամադրում էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու համար։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագրի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ էներգաարդյունավետության վերաբերյալ ֆորում Հայաստանում գործող բիզնեսների համար: Միջոցառումն անցկացվեց EU4Energy  թեմայի ներքո՝ Եվրոպական միության Էներգախնայողության օրերի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Ֆորումն արդյունավետ հարթակ ծառայեց հիմնական շահակից կողմերի ու Հայաստանում գործող բիզնեսների համար՝ քննարկելու էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու ֆինանսավորման հնարավորություններն ու շահավետությունը:

Միջոցառմանը ներկա էին Էներգոկրեդիտ ծրագրի դոնոր կազմակերպությունների՝ ՎԶԵԲ-ի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՀՀ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, գործընկեր բանկերի, բիզնեսների և հանրային կառույցների ղեկավար աշխատակիցներ:

Էներգոկրեդիտը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ծրագիրն է, որն իրականացվում է Եվրոպական միության և Ավստրիայի ֆինանսների նախարարության համաֆինանսավորմամբ:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նպատակներից մեկը Հայաստանում և այլ երկրներում կայուն և մրցունակ տնտեսություն կառուցելն է»,-նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը:

«Գործունեությունը, որ ծավալում ենք մեր գործընկեների հետ համատեղ, նպատակ ունի օգնել բիզնեսներին ու տնային տնտեսություններին գտնել և ֆինանսավորել համապատասխան էներգաարդյունավետ միջոցներ, որն այդ գործընթացի կարևոր բաղադրիչն է»: 

«Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան գլոբալ տաքացման փոփոխությունները մեղմելու ԵՄ-ի հանձնառության հիմքում են: Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգործարկի խթանիչներ էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների համար, և Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին` ապահովելու համար Հայաստանի կողմից արդյունավետ և անկախ կերպով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների օգտագործումը», – նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Երբ էներգիայի գները բարձրանում են, էներգաարդյունավետությունը ցանկացած բիզնեսի համար դառնում է առաջնահերթություն: Էներգոկրեդիտը ֆինանսավորման գործիքներ է տրամադրում Էներգախնայող սարքավորումների մեջ ներդրումներ կատարելու համար տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, շինարարություն, արտադրություն, տրանսպորտ և  այլն: Էներգոկրեդիտ ֆորումի ընթացքում ներկայացված Հայաստանում կիրառված լավագույն փորձառությունը ապացուցեց, որ էներգաարդյունավետ սարքավորումների մեջ ներդրումներ կատարելով՝ հնարավոր է քաղել երկարաժամկետ օգուտներ և ունենալ էներգիայի ծախսի մինչև 60% խնայողություն: Խնայվող գումարն ու էներգիան հնարավոր է նորից ներդնել բիզնեսի այլ առաջնահերթ ոլորտներում՝ բիզնեսի կայունությունն ապահովելու և շրջակա միջավայրը պահպանելու համար: Կորպորատիվ վարկերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանում գործընկեր բանկերի ու ֆինանսական հաստատությունների օժանդակությամբ, ինչպիսիք են՝ HSBC Հայաստանը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ԱԿԲԱ լիզինգը, Ինեկոբանկը, ՍԵՖ Ինտերնեյշնլը և ԱրմՍվիսԲանկը:

Էներգոկրեդիտը տրամադրում է նաև վարկեր անհատնեին՝ բնակարաններում էներգաարդյունավետ վերանորոգում կատարելու և էներգախնայող սարքավորումներ գնելու համար՝ ջեռուցման, օդորակման և էներգիայի օգտագործման ծախսերը նվազեցնելու նպատակով: Այս ներդրումն օգնում է տնային տնտեսություններին նվազեցնել էներգիայի սպառումը ինչն էլ, իր հերթին, օգնում է խնայել գումար և պահպանել շրջակա միջավայրը:

Վերջին երեք տարիներին, Հայաստանում Էներգոկրեդիտը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 9,000 տնային տնտեսությունների և 17 ընկերությունների ՝ տրամադրելով 15 մլն եվրոյի չափով վարկեր՝ նախատեսված կովկասյան տարածաշրջանում էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու համար: Սա հնարավորություն է տվել հաճախորդներին խնայել տարեկան մոտ 128 ԳՎտժ էներգիա, ինչը հավասարազոր է մոտ 10,000 տնային տնտեսությունների տարեկան էներգիայի պահանջին:

Էներգոկրեդիտը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ծրագիր է, որն իրականացվում է Կովկասյան տարածաշրջանում: Տեղական ֆինանսական հաստատությունների, ներառյալ բանկերի միջոցով վարկեր են տրամադրվում կորպորատիվ և անհատ օգտատերերին` էներգախնայող և վերականգնվող էներգիայի ներդրումներ և ծրագրեր իրականացնելու նպատակով:   Էներգոկրեդիտի վարկային փաթեթն առաջարկում է առավելություններ, ինչպիսիք են` կանխիկ գումարի վերադարձի հնարավորությունն ու անվճար տեխնիկական փորձագիտական օժանդակությունը: ԵՄ Հարևանության Ներդրումային Ծրագրի հետ համատեղ Ձեզ առաջարկվում է Էներգոկրեդիտ վարկի 10% կամ 15% չափով գումարի վերադարձ` էներգախնայող ներդրման համար: Ավստրիայի ֆինանսների նախարարության օժանդակությամբ միջազգային փորձագետների կողմից տրամադրվում է նաև խորհրդատվություն: Մանրամասների և աջակցության համար այցելեք www.energocredit.am կայք:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01