ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 30/09/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 474.46 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.88 դրամով և կազմել 530.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 7.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.47 դրամով և կազմել 615.23 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 71.79 դրամով և կազմել 20106.62 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.75 դրամով և կազմել 289.98 դրամ: Պլատինի գինն աճել է 42.16 դրամով և կազմել 15574.58 դրամ: