Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Փոխգործակցության ակնկալիքներ՝ Իսպանիայի Աստուրիա տարածաշրջանի ընկերությունների հետ
05/10/2016 18:21
Կիսվել

Փոխգործակցության ակնկալիքներ՝ Իսպանիայի Աստուրիա տարածաշրջանի ընկերությունների հետ

Իսպանիայի Աստուրիա տարածաշրջանի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, երկօրյա այցով Երևանում է  առևտրաարդյունաբերական պալատի և տարածաշրջանի հինգ ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:

Հոկտեմբերի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Աստուրիա տարածաշրջանի Առևտրաարդյունաբերական պալատի արտաքին տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Մարիա Անխելես Ալվարես Լոպեսի, զարգացման վարչության ղեկավար Բելինդա Օրդիս Վիլասի և Ռուսաստանի Դաշնությունում ու ԱՊՀ երկրներում Աստուրիայի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Մարիա Մելգարեսի հետ։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը և նախարարության այլ աշխատակիցներ։

Մարիա Անխելես Ալվարես Լոպեսը համառոտ ներկայացրել է Աստուրիա տարածաշրջանի տնտեսության նկարագիրը, Աստուրիա տարածաշրջանի առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը և տեղեկացրել, որ  Աստուրիայի պատվիրակության Հայաստան կատարած առաջին այցի նպատակը երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումն է և Իսպանիայի ու Հայաստանի ընկերությունների միջև կապեր հաստատելու համար լավագույն պայմանների  ստեղծումը։

Մարիա Մելգարեսը հավելել է, որ Աստուրիայի մետալուրգիական, շինարարական, գյուղատնտեսական ոլորտները ներկայացնող հինգ ընկերության ներկայացուցիչների համար արդեն իսկ ձեռք են բերվել հանդիպումների պայմանավորվածություններ համապատասխան հայկական ընկերություններում, սակայն դա ակնկալվող փոխշահավետ համագործակցության միայն առաջին քայլն է։

Փոխնախարար Էմիլ Տարասյանը ողջունել է հյուրերին և հայտնել նախարարության պատրաստակամությունը՝ ցուցաբերել ամենայն աջակցություն երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի հաստատման համար։ Սակայն դրա համար, ըստ փոխնախարարի, առաջին հերթին անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում և երկու երկրների գործարարների համար շփումների հնարավորության ստեղծում։

Էմիլ Տարասյանը ներկայացրել է հյուրերին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական մոտեցումները, շեշտել արտադրության մեջ տեխնոլոգիական լուծումների և գիտական նորարարության կիրառման կարևորությունը, տեղեկացրել Հայաստանում գործող ազատ գոտիների և մեր երկրից դեպի ԵԱՏՄ և այլ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորությունների մասին, ապա պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։  

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են փոխանակել տեղեկատվություն երկու երկրների գործարարների հետաքրքրությունների և ապագա համագործակցության ձևաչափերի առաջարկությունների վերաբերյալ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85