Ֆինանսական

USD BUY - 367.00-0.50 USD SELL - 369.50-1.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.50-0.50
OIL:  BRENT - 105.21+4.95 WTI - 99.15+3.91
COMEX:  GOLD - 4728.10+0.16 SILVER - 85.90+6.84
COMEX:  PLATINUM - 2107.30+2.33
LME:  ALUMINIUM - 3579.50+2.18 COPPER - 13943.00+2.73
LME:  NICKEL - 19253.00+1.91 TIN - 55708.00+3.40
LME:  LEAD - 1987.50+0.63 ZINC - 3480.00+1.46
FOREX:  USD/JPY - 157.57+0.59 EUR/GBP - 1.1757-0.23
FOREX:  EUR/USD - 1.1757-0.23 GBP/USD - 1.3583-0.36
STOCKS RUS:  RTSI - 1126.55+2.28
STOCKS US: DOW JONES - 49704.47+0.19 NASDAQ - 26274.13+0.10
STOCKS US: S&P 500 - 7412.84+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 62742.57+0.52 TOPIX - 3872.90+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.91-0.22 SSEC - 4214.49-0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10269.43+0.36 CAC40 - 8056.38-0.69
STOCKS EUR:  DAX - 24350.28+0.05
12/05/2026  CBA:  USD - 368.62-0.34 GBP - 498.82-2.6
12/05/2026  CBA:  EURO - 432.76-1.47
12/05/2026  CBA:  GOLD - 56047-197 SILVER - 952.85-3.73
Կենտրոնական բանկ. 2016թ. սեպտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
07/10/2016 10:58
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2016թ. սեպտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2016 թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ ԱոտՄկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016 թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում, որին հավասարապես նպաստել է ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների գների նվազումը (համապատասխանաբար 0.3 և 0.2 տոկոսային կետով): Պարենային ապրանքների կառուցվածքում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Կաթնամթերք» ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 8.5%, 5.2% և 1.0%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.63 տոկոսային կետ): Ոչ պարենային ապրանքների կառուցվածքում հիմնականում նվազել են «Հագուստ և գործվածք», «Դեղամիջոցներ», «Լվացող միջոցներ» և «Կոշկեղեն» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 3.8%, 0.5%, 1.4% և 1.5%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.18 տոկոսային կետ): Ամսվա գնաճային նման զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է և օգոստոսի վերջին կազմել -1.9%:

2016 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4%, որն ըստ էության զգալի դանդաղում է առաջին կիսամյակի բավականին բարձր ակտիվության համեմատ: Տարվա անցած ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության աճը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության ճյուղի 7.0%, ծառայությունների ոլորտի 8.0% և գյուղատնտեսության ճյուղի 4.1% աճերով, ինչը չեզոքացվել է շինարարության ճյուղի 7.5% նվազմամբ: Ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի դեռևս ցածր տեմպերով, չնայած երրորդ եռամսյակում Կառավարության կողմից իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է 1.1 ընդլայնող: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի պակասուրդը շարունակում է կրճատվել՝ ապրանքների արտահանման դոլարային արժեքի տ/տ 18.9% գնահատված աճի և ապրանքների ներմուծման դոլարային արժեքի տ/տ 2.1% գնահատված նվազման պարագայում:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. շուկան շարունակել է արձագանքել ԿԲ կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացմանը: Այսպես, օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2016թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 7.3%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է մոտ 0.4 տոկոսային կետով՝ կազմելով 7.1%, իսկ կարճաժամկետ և միջնաժամկետ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է համապատասխանաբար 0.4 և 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 7.7% և 11.0%:

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2016 թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.4%-ով` կազմելով 474.5 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.8%-ով՝ կազմելով 533.0 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 0.6%-ով՝ կազմելով 7.3 դրամ:

2016 թ-ի հունվար-օգոստոսին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ձեռք  է բերվել գների հարաբերական կայունություն: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. սեպտեմբերի 8-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.9%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 7.0%): ԿԲ գնահատումների համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը երրորդ եռամսյակում կնվազի 18.0%-ով (տ/տ 27.0% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կաճի 17.5%-ով (տ/տ 72.5% աճ):

Ըստ ԿԲ գնահատումների, երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 0.4%-ով (տ/տ 8.5% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 0.6%-ով (տ/տ 9.5% նվազում):

2016 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժևորվել 0.5%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:      

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:

Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:

2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:

12/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.62
-0.34
Եվրո (EUR)
432.76
-1.47
Ռուբլի (RUR)
4.9787
-0.0174
Լարի (GEL)
137.73
+0.06
56047
-197
Արծաթ
952.85
-3.73