Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Նյու Յորքի ներդրումային համաժողովում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտը
12/10/2016 19:15
Կիսվել

Նյու Յորքի ներդրումային համաժողովում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում զբոսաշրջությանն առնչվող թեմատիկ լիագումար նիստի մասնակիցներն ու հավանական ներդրողներն անմիջականորեն կառավարության ներկայացուցիչներից տեղեկություններ են ստացել Հայաստանում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումների, օրենսդրական կարգավորումների, զարգացման ծրագրերի, և ներդրումային հնարավորությունների մասին: Հայաստանի զարգացման հիմնադրամը համաժողովը կազմակերպել է մեր երկրում ներդրումների խթանման նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Լիագումար նիստի հիմնական զեկուցողները ներկայացրել և քննարկել են երկրի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, հարևան երկրների հետ տարածաշրջանային համատեղ ծրագրերի և միասնական զբոսաշրջային արդյունքների ձևավորման ու համաշխարհային շուկայում խթանման իրական հնարավորությունները, դրանց համար անհրաժեշտ կայուն հիմքերը:  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես է եկել ընդարձակ շնորհանդեսով՝ ներկայացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունները և հիմնական ցուցանիշերը: «Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, ինչը համաշխարհային ժառանգության էական մասն է կազմում։ Հարուստ մշակույթով ու լեգենդար հյուրընկալությամբ օժտված հայ ժողովուրդն ի սկզբանե էական մասնակցություն է  ունեցել և ունի համաշխարհային ժառանգության կերտման գործընթացում։ Տարածքով փոքր Հայաստանում յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին մեկ պատմամշակութային հուշարձան է  ընկնում։ Հայաստանում ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը դինամիկ աճում է, Հայաստանը նոր մրցունակ ու ինքնատիպ զբոսաշրջային արդյունքներով համաշխարհային շուկային ներկայանալու իրական ներուժ ունի։ Զարգացման միտումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին պահանջարկը զգալիորեն գերազանցելու է առաջարկին։ Այդպիսով, Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրում կատարելը և շահութաբեր է, և նշանակում է ներդրում կատարել համաշխարհային ժառանգության պահպանման ու խթանման գործում»,- նշված է ոլորտի հիմնական զեկույցում:

Թեմատիկ նիստի բանախոս, «AECOM Economics» ընկերության ավագ տնօրեն Բեն Մարտինն իր ելույթում նշել է. «Երևանի միջազգային օդանավակայանի և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագրի դեռևս շարունակվող  աշխատանքներում կատարված զգալի ներդրումները վառ ապացույցն են, որ այժմ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մասնավոր հատվածի կողմից նոր ներդրումներ կատարելու համար, թերևս, լավագույն ժամանակն է։ Շատ խոսուն է երկրի մշակութային ժառանգությունը, գեղեցկությունն ու հյուրընկալությունը, և այս առումով ՀԶՀ-ն իրականացնում է բիզնեսի համար բաց միջավայր ապահովելու կառավարության ուղերձը»։

«Արմենիա Մարիոթ Երևանը» լիագումար նիստի մասնակիցներին ներկայացրել է երկրում ներդրումների, հիմնական ձեռքբերումների, մարտահրավերների և հետագա պլանների իր գրեթե քսանամյա փորձը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34