Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Մարկ Դեյվիս. Հայաստանի ֆինանսական համակարգը հարուստ կենսափորձ ունի
12/10/2016 19:20
Կիսվել

Մարկ Դեյվիս. Հայաստանի ֆինանսական համակարգը հարուստ կենսափորձ ունի

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կազմակերպված «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում ֆինանսական համակարգին առնչվող թեմատիկ նիստի ընթացքում ներդրողներին տեղեկություններ են տրամադրվել Հայաստանի ֆինանսական համակարգի վերջին զարգացումների, համակարգի կառուցվածքի ու բարեփոխումների վերաբերյալ Կառավարության երկարաժամկետ տեսլականի, բանկային համակարգի, շուկայի հիմնական խաղացողների, կարգավորման ու վերահսկման մեխանիզմների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, շեշտ է դրվել նաև կենսաթոշակային բարեփոխումների վրա, որը երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներով կապահովի Հայաստանի տնտեսությանը:

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ մեր երկրում ներդրումները խթանելու նպատակով: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հանդես է եկել Հայաստանի ֆինանսական համակարգը ներկայացնող ընդարձակ ելույթով՝ ներկայացնելով տեղական ու միջազգային կապիտալով գործող ֆինանսական ինստիտուտները, ոլորտի հիմնական ցուցանիշերը։

«Տարիների ընթացքում Հայաստանը զարգացրել է ամենակայուն և ամենաժամանակակից ֆինանսական, հատկապես բանկային հատվածը տարածաշրջանում: Հայկական ֆինանսական համակարգի հաջողությունը հիմնված է Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ կարգավորման համակարգի հետևողական բարեփոխումների, ինչպես նաև միջազգային օրենսդրության կիրառման վրա: ԿԲ-ի մշտադիտարկումները շուկայի զարգացումների նկատմամբ և մասնավոր հատվածի հետ ակտիվ կապի ապահովումը նույնպես առանցքային դեր են խաղացել ֆինանսական համակարգում կառուցողական և գործընկերային միջավայրի ստեղծման համար: Հայաստանը ստեղծել է նաև ֆինանսական հատվածի բարեփոխումների և նորարարությունների ամենաառաջատար օրինակներից մեկը»,- նշված է Հայաստանի ֆինանսական հատվածը ներկայացնող հիմնական զեկույցում: Այս համաժողովի ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգը ներկայացել է 3 նորարարական և ապագային միտված պրոդուկտներով։

Ֆինանսական համակարգին առնչվող թեմատիկ նիստի բանախոս, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը նշել է. «Հայաստանի ֆինանսական համակարգը հարուստ կենսափորձ ունի, որը բավականին լավ իրականացնում է իր  գործառույթները, օրինակ, ինչպես վերջին տարիներին առկա տարածաշրջանային լարվածության համատեքստում։  ՎԶԵԲ-ը 2015 թվականի ընթացքում կատարել է երկու կապիտալ ներդրումներ առաջատար բանկերում, սերտ համագործակցությամբ աշխատում է Հայաստանի կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ, մասնավորապես՝ տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման ծրագրերում։ ՎԶԵԲ-ն   ունի ակտիվ տեղական պարտատոմսերի թողարկման ծրագիր, որի հասույթը ՀՀ դրամով ուղղում է բանկային վարկերին և  կորպորատիվ հաճախորդներին»:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51