Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Վարդան Արամյան. բյուջե 2017-ի նախագծի հիմքում դրված է պետական պարտքի կայունության սկզբունքը
31/10/2016 12:47
Կիսվել

Վարդան Արամյան. բյուջե 2017-ի նախագծի հիմքում դրված է պետական պարտքի կայունության սկզբունքը

Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնք դրված են ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծեց, որ պետական բյուջեի նախագծի հիմքում դրված առաջին սկզբունքն այն է, որ հարկավոր է ունենալ մակրոտնտեսական միջավայրին համահունչ պետական բյուջեի նախագիծ:

«Մակրոտնտեսական միջավայրի կայունության ապահովման սկզբունքը շատ կարևոր է մեր տնտեսավարող սուբյեկտների համար: Ներդրումների համար ևս կարևոր է մակրոտնտեսական միջավայրի կայունությունը»,- ասաց Արամյանը:

Երկրորդ կարևոր սկզբունքը պարտքի կայունությունն է: Նախարարի խոսքով՝ մակրոտնտեսական կայունության ամենակարևոր սկզբունքներից մեկը պարտքի կայունությունն է, դրա համար բյուջեն կազմվել է այնպես, որպեսզի միջնաժամկետ հատվածի համար հնարավոր լինի ունենալ կանխատեսելի և կառավարելի պարտք:

Երրորդ կարևոր սկզբունքը հարկային եկամուտների հավաքագրման մոտեցումներն են: Վարդան Արամյանն ասաց, որ տնտեսավարողների համար անհարկի և լրացուցիչ  բեռ չի ստեղծվի: «Եթե իրականում դու ճիշտ չես գնահատում  քո տնտեսության հնարավորությունները, վարչարարական գործիքները, եթե իրականությունից դուրս հարկային եկամուտներ ես նախատեսում, կարող ես շեղումներ ունենալ»,- նշեց նախարարը:

Չորրորդ կարևոր սկզբունքը պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ կրող պարտավորությունների իրականացումն է: Արամյանը տեղեկացրեց, որ միջազգային կառույցները հաջորդ տարի համաշխարհային տնտեսության համար աճի մի փոքր արագացում են կանխատեսում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության համար ևս դրական աճ է կանխատեսվում այն ամենից հետո, երբ մասնագետները հայտարարել էին ,թե ՌԴ տնտեսությունն արդեն հասել է հատակին: «Բնականաբար, սա մեզ վրա դրական է ազդելու: Նավթի շուկայում ևս միջազգային կառույցները գների որոշակի աճ են կանխատեսում»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Քննարկման մեկնարկին ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37