Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գործարկվել է բանկի թվով 57-րդ մասնաճյուղը
31/10/2016 15:52
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գործարկվել է բանկի թվով 57-րդ մասնաճյուղը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է թվով 57-րդ՝ «Շինարարներ» մասնաճյուղը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի 15 շենք, 156 հասցեում:

«Մեր գործունեության 20 տարիների ընթացքում արդեն գործարկել ենք  57 մասնաճյուղ, այս գործընթացը լինելու է շարունականան, և «Շինարարներ»-ի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականացվող  մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման  ծրագրի հերթական քայլն է: Աջափնյակ համայնքում մասնաճյուղի բացումը կարևոր նշանակություն ունի թե՛ բանկի, թե՛ մեր հաճախորդների համար:

Մասնաճյուղը աշխատելու է բանկի կողմից ընդունված բիզնես էթիկայի կանոններով, ինչը  նշանակում է  աշխատանքի ընթացքում մաքսիմալ թափանցիկություն և հաճախորդի հետ ավելի անմիջական շփում: Նոր գործարկվող մասնաճյուղում, հակառակ ձևավորված կարծրատիպերի, չկան  արգելքներ աշխատակցի և հաճախորդի միջև»-իր խոսքում նշում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Մասնաճյուղը  հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝  կոմունալ վճարումներ (Էլեկտրաէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

«Շինարարներ» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01