Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Կենտրոնական բանկ. ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են գործակցել ազգային վճարային համակարգերի փոխգործարկման շուրջ
09/11/2016 17:51
Կիսվել

Կենտրոնական բանկ. ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են գործակցել ազգային վճարային համակարգերի փոխգործարկման շուրջ

Նոյեմբերի 7-8-ը Երևանում կայացել է ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով: Հանդիպման արդյունքներով ընդունվել է ընդհանուր վճարային տարածք (միասնական ստանդարտներով աշխատող տեխնոլոգիական միջավայր) ձևավորելու նպատակով վճարային ենթակառուցվածքների փոխգործակցության ակտուալության մասին բանաձև: Վերջինս ԱՊՀ երկրների ազգային վճարային քարտեր ունեցողներին թույլ կտա ազատորեն իրականացնել բոլոր սովորական գործարքները՝ այդ քարտերի օգնությամբ կանխիկ գումարներ ստանալ, գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց և այլ գործառնություններ աշխատանքային հանդիպման անդամ-երկրների բանկոմատների ու առևտրային տերմինալների միջոցով:

Երևանում կայացել է ԱՊՀ երկրների ազգային վճարային համակարգերի և ազգային բանկերի ներկայացուցիչների ու ղեկավարների Աշխատանքային հանդիպում:     Միջոցառումը կազմակերպվել է «НСПК» ԲԸ (ռուսական «Мир» վճարային համակարգի օպերատորը) և «Արմենիան Քարդ» ՓԲԸ (հայկական «ArCa» վճարային համակարգի օպերատորը) կողմից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ազգային վճարային համակարգերի և ազգային բանկերի ներկայացուցիչները:

Աշխատանքային հանդիպումը բացվել է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչների ելույթներով:

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի Ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինա. «Մեր երկրների միջև փոխգործակցությունն արդեն վաղուց տարբեր մակարդակներով է իրականացվում՝ թե՛ կենտրոնական բանկերի և թե՛ վճարային համակարգերի միջև: Շատ կարևոր է, որ մեր վճարային համակարգերը զարգանան միջազգային մակարդակով, զբաղեցնեն իրենց արժանի տեղը վճարային ծառայությունների շուկայում և տրամադրեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեր քաղաքացիներին։ Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով կմշակվեն և կարձանագրվեն մեր հետագա զարգացման համատեղ քայլերը»:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան. «Բոլոր այն երկրներում, որոնց ներկայացուցիչներն այսօր այստեղ են, Կենտրոնական բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս ազգային վճարային համակարգերի և տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք դրա համար կիրառվում են: Այսօր մենք կքննարկենք մեզ համար կարևոր ծրագրերը, որոնք որոշելու են մեր վճարային համակարգի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին, և դրանցում իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ երկրների վճարային համակարգերի հետ գործակցությունը»:

Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների վճարային ծառայությունների շուկայի ընթացիկ իրավիճակը, ազգային վճարային համակարգերի փոխադարձ ինտեգրման հեռանկարները և միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցը:

«ArCa» և «Мир» վճարային համակարգերի ղեկավարները ներկայացրել են վճարային ենթակառուցվածքների փոխգործակցման նախագիծը՝ «НСПК» ԲԸ-ի կողմից ներկայացված կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների հենքի վրա: Միջհամակարգային փոխգործակցության շրջանակում մշակվելու են միասնական կանոններ և սակագներ, հաշվարկները տարվելու են ազգային արժույթով, ինչպես նաև ընդլայնվելու է քարտերի ընդունման ենթակառուցվածքը:

«НСПК» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլև. «Աշխատանքային հանդիպման մասնակիցների վճարային համակարգերից յուրաքանչյուրը զարգանում է իր նախանշած ուղղությամբ, բայց և այնպես մենք ունենք ընդհանուր նպատակներ ու խնդիրներ: Վստահ եմ, որ մեր պետությունների վճարային համակարգերի միջև փոխգործակցությունը մեզ թույլ կտա փոխանակվել սեփական մշակումներով, համատեղ լուծել բոլորի համար կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսին են արդյունավետության բարձրացումը, դրամաշրջանառության ավելացումը և շատ այլ հարցեր։ Դա հնարավորություն կտա գտնել վճարային համակարգերը զարգացնելու ընդհանուր ուղի և որոշել հետագա գործակցության ծրագրերը, որոնք օգտակար և շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյան. «2016 թ-ի ամռանը մեր վճարային համակարգերի միջև ստորագրվել էր գործակցության հուշագիր: Այս պահին, մենք խոսքից ու պլանավորումից անցնում ենք գործողությունների: Այսօրվա հանդիպմանը, որը դարձավ փոխգործակցության տրամաբանական շարունակությունը, մենք արդեն կարող ենք ներկայացնել մեր՝ «ArCa» և «Միր» վճարային համակարգերի համատեղ աշխատանքը, որի արդյունքները ամփոփվել են ճանապարհային քարտեզում»:

Աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը կավարտվի տեխնիկական համապատասխանեցումը և «Мир» ու «ArCa» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում:

Աշխատանքային հանդիպման բոլոր մասնակիցների երկօրյա հագեցած աշխատանքի արդյունքներով ընդունվել է միասնական տեխնոլոգիական և ֆինանսական սկզբունքների օգտագործմամբ վճարային ենթակառուցվածքների միավորման անհրաժեշտության մասին բանաձևը, որի նպատակը ազգային վճարային համակարգերի առավելագույնս արդյունավետ զարգացումն է և ընդհանուր վճարային տարածքի ձևավորումը: Հանդիպման մասնակիցները նաև անհրաժեշտ են համարել մշակել վճարային քարտերի ազգային համակարգերի փոխգործակցության կազմակերպական-իրավական, այդ թվում՝ միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցերը:

Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, շահագրգիռ իրավական և տեխնիկածրագրային լուծումներին առնչվող հարցեր:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62