
«Օրինապահ Հարկատու» կարգավիճակ ունեցող ընկերություններին բանկերն արտոնյալ պայմաններ կառաջարկեն
Այսօր կայացած կառավարության նիստի սկզբում վարչապետը ներկայացրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը, որի համաձայն նախատեսվում է հարկատուների դասակարգում մտցնել և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝ վարչապետը նշել է. «Խնդրում եմ ձեզ, որպեսզի ձեր միջոցով մեր առևտրային բանկերի ղեկավարների հետ հարցը քննարկվի, և եթե հարկատուն նման կոչում կամ որակավորում ունի, ապա բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով»: