
Արարատբանկը կլանեց Զարգացման Հայկական Բանկը
Զարգացման Հայկական Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2016 թ նոյեմբերի 25-ին կայացած «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը բանկի վերակազմակերպման մասին որոշում է ընդունել: Համաձայն այդ որոշման՝ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը միանալու է «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը և վերջինիս է փոխանցելու իր իրավունքներն ու պարտականությունները:
«Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի վերակազմակերպման պահից «Արարատբանկ» ԲԲԸ-ն հանդիսանալու է «Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի պարտավորությունների լիիրավ իրավահաջորդը: