Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Գրագետ հաշվապահությունը ՓՄՁ ոլորտի և ողջ տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից է
18/12/2016 17:01
Կիսվել

Գրագետ հաշվապահությունը ՓՄՁ ոլորտի և ողջ տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից է

«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրման օրից իր առջև դրել է խնդիր աջակցել հաշվապահների մասնագիտական և պետություն-հաշվապահների համայնք երկխոսության կայացմանն ու զարգացմանը: Այս մասին հայտարարեց հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Համբարձումյանը դեկտեմբերի 17-ին ՀԿ-ի 2-րդ համաժողովի ժամանակ` ներկայացնելով ասոցիացիայի երկու տարվա և հետագա գործունեության հիմնական ուղղությունները:

«Մասնագիտական աջակցության համար մենք մշակել են շատ լուրջ ուղեցույցներ` հաշվապահի գործառույթներ, համակարգչային ծրագրերով աշխատելու, օրենսդրական ռիսկերը կառավարելու և հիշեցումների համակարգեր: Մասնագիտական ռեսուրսների հետ կապված կան որոշակի խնդիրներ, որը փորձում ենք շտկել հաշվապահներին տալով որակավորման աստիճաններ: Պետություն և հաշվապահների համայնք երկխոսության մեջ կուզենամ առանձնացնել այն հիմնական հարթակները, որոնք ստեղծվել են ֆինանսների նախարարությունում և ՊԵԿ-ում: Այդ հարթակների միջոցով մենք խոսքը հասցնում ենք պետական մարմիններին: Բացի այդ, գալիք երկու տարվա համար մենք ունենք շատ լուրջ նախագծեր այս ուղղություններով խորանալու և նախորդ երկու տարիների բացթողումներն ու թերությունները վերանայելու ավելի խորը մոտեցումներով մեր ասոցիացիայի գործունեությունն իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց ՀԿ-ի նախագահը` լիագոհ լինելով, որ իրենց կառույցը չդասվեց այն հասարակական կազմակերպությունների շարքին, որոնք մնացին ֆորմալ մակարդակի վրա:

Վահագն Համբարձումյանի ներկայացմամբ, 200-ից ավելի մասնագետներ մարզերից եկել են մասնակցելու միջոցառմանը:

Համաժողովի ընթացքում ասոցիացիայի հիմնադիր անդամ Հակոբ Թովմասյանը ներկայացրեց ՀԿ-ի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, շնորհավորելով համաժողովի մասնակիցներին, կարևորեց ՓՄՁ սուբյեկտների հաշվապահական հաշվառման թափանցիկ լինելը: «Գրագետ հաշվապահությունը ՓՄՁ ոլորտի և հետևաբար ամբողջ տնտեսության զարգացման կարևորագույն  նախապայմաններից է»,- ասաց Գևորգյանը:

Ասոցիացիայի դերն ու նշանակությունը գործատուների կյանքում ներկայացրեց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` նշելով, որ հաշվապահներն այն օղակն են ներկայացնում, որը կարևոր է գործատուի համար: «Այդ տեսանկյունից շատ գնահատում եմ հանգամանքը, որ տեսնում եմ երիտասարդ հաշվապահների: Մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդության զբաղվածության ապահովումն է»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը:

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը խոսեց հարկ վճարողների շահերի պաշտպանության գործընթացում ասոցիացիայի նշանակության մասին: Նա նշեց, որ ներկայումս մեծ թիվ են կազմում հարկ վճարողները, որոնց պաշտպանության և աշխատանքը հեշտացնելու համար կարևոր է հաշվապահների մասնագիտական գործունեությունը: «Հաշվապահների աշխատանքն արտացոլվում է հարկ վճարողների շահերի պաշտպանության առաջին օղակում: Դուք եք կազմակերպում հարկերի հաշվարկման, դրանց վճարման հետ կապված նրանց ուղղորդելու գործողությունները»,- ընդգծեց Արմեն Եսոյանը: 

Վահե Հակոբյան

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04