Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ. հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով վերադարձվել է շուրջ 1.624 մլրդ դրամ եկամտային հարկի գումար
27/01/2017 13:16
Կիսվել

ՊԵԿ. հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով վերադարձվել է շուրջ 1.624 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

Պետական եկամուտների կոմիտեն տարեցտարի արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թվաքանակը: «2015թ. ընթացքում վերադարձվել է շուրջ 274 մլն դրամ գումար, մասնակից անձինք եղել են 560-ը: 2016թ. ընթացքում վերադարձվել է 1 մլրդ 350 մլն դրամի չափով եկամտային հարկի գումար` արդեն 1276 մասնակիցների: 2017թ. հունվարի 25-ի դրությամբ պետբյուջեից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 624 մլն դրամ»,-նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը: Այս տարվա ընթացքում ևս, գործընթացը սահուն կերպով իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերադարձվող գումարների ենթադրյալ աճը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ դրամի չափով գումար:

Նշենք, որ եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն առաջին անգամ հարկային մարմին է ներկայացնում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը: Հետագա հաշվետու ժամանակահատվածներում  հարկային մարմին է ներկայացվում դիմում և վճարված տոկոսների վերաբերյալ բանկի կողմից տրված տեղեկանք: Ի դեպ, գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով, նախատեսվում է եռամսյակային դիմումները ևս էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն ստեղծել: Միաժամանակ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը նախատեսում է նաև վարկառուի համաձայնությամբ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում վարկառուի վճարած տոկոսագումարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հարկային մարմնին: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ԱՔՌԱ-ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվության փոխանցումը իրականություն դարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, ըստ որի` ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը վերադարձվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Օրենքը վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարներին: «Այս դրույթը դրական ազդեցություն է ունենում շինարարության, սոցիալական և տնտեսական ոլորտների զարգացման վրա` նպաստելով բնակարանային շինարարությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բնակարանային խնդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ խնդիրների կարգավորմանը և այլն»,-ընդգծել է Տիգրան Կիրակոսյանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69