ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 31/01/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.27 դրամով և կազմել 486.50 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.02 դրամով և կազմել 521.09 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.11 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.53 դրամով և կազմել 604.62 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 134.64 դրամով և կազմել 18656.99 դրամ: Արծաթի գինն աճել է 6.40 դրամով և կազմել 267.47 դրամ: Պլատինի գինն աճել է 227.36 դրամով և կազմել 15312.87 դրամ: