Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Հակոբ Անդրեասյանը պարգևատրվեց ՀՀ բանկերի միության «Տիգրան Մեծ» հուշամեդալով
01/02/2017 11:10
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Հակոբ Անդրեասյանը պարգևատրվեց ՀՀ բանկերի միության «Տիգրան Մեծ» հուշամեդալով

Սեղմ ժամկետներում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման ապահովման և Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման գործում անձնական ներդրման համար բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը պարգևատրվել է ՀՀ բանկերի միության «Տիգրան Մեծ» հուշամեդալով:

Մասնագիտական պարգևի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կենտրոնական գրասենյակում: «Վերջին տարիներին Հակոբ Անդրեասյանի և իր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ամրապնդել է իր դիրքերը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին բանկին սպասվում են նորանոր նվաճումներ, իսկ Հակոբ Անդրեասյանին՝ նոր պարգևներ»,-նշեց ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ հավելելով, որ Հակոբ Անդրեասյանին հաջողվեց արժանապատվորեն շարունակել կյանքից վաղաժամ հեռացած Ստեփան Գիշյանի գործը, բարձր պահել բանկի դրոշն ու էլ ավելի բարձրացնել բանկի վարկանիշը: Սամվել Ճզմաչյանի բնորոշմամբ բանկը, հիրավի, կարող է համարվել համակարգաստեղծ բանկ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն անընդմեջ ապահովում է նորանոր և զգալի ֆինանսական հոսքեր, որոնք ուղղված են հայրենի գյուղատնտեսությանը և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»,- իր խոսքում նշեց ՀՀ բանկերի միության նախագահը։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ բանկերի միության նախագահին՝ Հակոբ Անդրեասյանը ընգծեց, որ պարգևի հասցեատերը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թիմն է, որի ջանքերի շնորհիվ բանկը պահպանում է իր առաջատար դիրքը և տարեցտարի զարգացման նոր բարձունքների հասնում: «Ես համաձայն եմ Ձեզ հետ, առ այն, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն իսկապես համակարգաստեղծ բանկ է: Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությանն ու փորք բիզնեսին տրամադրվող միջոցները իսկապես ծառայում են Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մեր քաղաքացիների բարեկեցության աճին: Կրկին շնորհակալ ենք բարձր գնահատականի համար»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենը: Հակոբ Անդրեասյանը նաև ընգծեց ՀՀ բանկերի միության դերը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի զարգացման գործում և այդ համատեքստում բարձր գնահատեց ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի անձնական ներդրումը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11