ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 03/02/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 485.80 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.71 դրամով և կազմել 521.80 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 8.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 10.44 դրամով և կազմել 606.47 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 281.57 դրամով և կազմել 19085.43 դրամ: Արծաթի գինն աճել է 1.66 դրամով և կազմել 276.61 դրամ: Պլատինի գինն աճել է 152.68 դրամով և կազմել 15681.31 դրամ: