Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
IFC. 140 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթ՝ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» համար
07/02/2017 14:04
Կիսվել

IFC. 140 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթ՝ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» համար

IFC-ն 140 միլիոն դոլարի ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» համար

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, ներգրավել է 140 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի»՝ երկրի խոշորագույն էներգարտադրող հաստատություններից մեկի համար։ Սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆինանսավորումը կտրամադրվի «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» միջազգային էներգետիկական ընկերությանը, որը 2015 թվականին ձեռք է բերել «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը»։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է 45 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ IFC-ի սեփական միջոցներից և դրան զուգահեռ՝ 65 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Գերմանական զարգացման բանկից, ևս 30 միլիոն ԱՄՆ դոլար՝ Գերմանիայի ներդրումների և զարգացման կորպորացիայից։ Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։ Դրա արդյունքում ակնկալվում է արտադրել տարեկան 1,150 գիգավատտ-ժամում էներգիա, ինչը կօգնի պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ, կանխելով տարեկան մոտավորապես 55,000 տոննա ջերմոցային գազերի արտանետումը։ Ակնկալվում է, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը և լրացուցիչ 60,000 սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի։

«Շատ ուրախ ենք այս նորարարական, երկարաժամկետ ֆինանսավորման փաթեթը Որոտանին տրամադրելու աշխատանքներն ավարտելու կապակցությամբ, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել IFC-ի, ԳԶԲ-ի և ԳՆԶԿ-ի մեր գործընկերներին՝ ծրագրին պատրաստակամորեն մասնակցելու համար, – ասաց «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը։ -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ այս աշխատանքները մեծապես դյուրացնելու համար։ Վերջինս տրամադրում է կայուն, երկարաժամկետ կապիտալ կառուցվածք, որը մեզ հնարավորություն է տալիս շարունակել մեր աշխատանքը՝ միևնույն ժամանակ հաստատության համար ապահովելով համաշխարհային չափանիշներին համահունչ կատարողականություն, անվտանգություն, վստահելիություն և արդյունավետություն»:

Այս ֆինանսավորման փաթեթի տրամադրումը նշանավորվում է նաև առաջին անգամ IFC-ի կողմից Հայաստանի ենթակառուցվածների պարտքային ֆինանսավորմամբ։

Ի հավելումն վարկի, IFC- ն տրամադրել է նաև տոկոսային սվոփ, որը «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերությանը կօգնի հեջավորել ֆինանսական փաթեթի տոկոսային ռիսկը, պաշտպանելով այն տոկոսադրույքի տատանումներից։ IFC-ն այն եզակի ֆինանսական զարգացման հաստատություններից մեկն է, որն իր հաճախորդներին՝ զարգացող երկրների մասնավոր ընկերություններին հեջավորման գործիքներ է առաջարկում, օգնելով հաջողությամբ կառավարել տոկոսային և արժութային ռիսկերը։

«IFC-ի գլխավոր առաջնահերթությունը վերականգնվող էներգիային օժանդակելն է», – նշեց Վիբկե Շլոմերը՝ IFC Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանների ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավարը։ «Մենք ականատես ենք, թե ինչպես են մասնավոր բիզնեսներն աշխարհում օգնում խթանել էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Որոտանի համալիրի վերակառուցումը կօգնի Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց մաքուր էներգիա մատակարարել։ Այս ներդրմամբ ակնկալվում է ճանապարհ բացել հավելյալ մասնավոր ներդրումների համար, որոնք կուղղվեն երկրի կենսական կարևորության ենթակառուցվածքներին»։

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը» բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնց բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15%-ը։ Համալիրի հզորության մեծացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, որի ընդհանուր էներգետիկ պահանջարկի շուրջ 90 տոկոսը բավարարվում է ներմուծված վառելիքի հաշվին։

2015 թվականին IFC-ն ձեռք բերեց «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության բաժնետոմսերի փոքր փաթեթը՝ հաջակցություն կայացած միջազգային էներգետիկական մասնավոր ընկերության մուտքին Հայաստան և վերջինիս կողմից «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» ձեռքբերմանը, գործարկմանը և վերականգնմանը նպաստելու նպատակով։ Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ի երկարաժամկետ ներդրումները կազմել են 480 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 118 միլիոնը գոյացել է այլ վարկատուների միջոցներից։

Այդ գումարներով ֆինանսավորվել է շուրջ 49 ծրագիր մի շարք ոլորտներում, որոնցից են ֆինանսական շուկաները, արտադրությունը, ագրոբիզնեսը, սպասարկումն ու հանքարդյունաբերությունը։ IFC-ն աջակցել է նաև ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային գործարքներին առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով, ինչպես նաև իրականացրել մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։ 2016 թ. ֆինանսական տարում IFC-ն աշխարհի զարգացող երկրներում ներդրել է շուրջ 19 միլիարդ ԱՄՆ դոլար։

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող երկրների մասնավոր հատվածին: Աշխատելով 2,000 բիզնեսների հետ աշխարհի տարբեր երկրներում` օգտագործում ենք մեր գործունեության վեց տասնամյակներում կուտակած փորձը, հնարավորություն ստեղծելու համար այնտեղ, որտեղ առավել անհրաժեշտ է: 2016 թվականի ֆինանսական տարում, օգտագործելով մեր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը` օգնել ենք մասնավոր հատվածին վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը, հասցնելով մեր երկարաժամկետ ներդրումները զարգացող երկրներում շուրջ 19 միլիարդ ԱՄՆ դոլարի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98