ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 22/02/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և կազմել 486.74 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.92 դրամով և կազմել 511.42 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 8.41 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.38 դրամով և կազմել 605.46 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 72.52 դրամով և կազմել 19298.41 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.53 դրամով և կազմել 279.96 դրամ: Պլատինի գինը նվազել է 225.86 դրամով և կազմել 15461.26 դրամ: